Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ես կտրուկ փոփոխություն չեմ զգում»․ Էդգար Իգիթյանը՝ քթի պլաստիկ վիրահատության և առողջական լուրջ խնդիրների մասին

ԼԱՅՖ

Դերասան Էդգար Իգիթյանը վիրահատել է քիթը, ինչը քննարկումների առիթ դարձավ նրա և կնոջ նոր ֆոտոշարքից հետո։ Եղան մեկնաբանություններ, որ էսթետիկ միջամտություն անելը տղամարդավայել չէ։

Tert.am Life–ի հետ զրույցում Էդգարը խոսեց քթի վիրահատության անհրաժեշտության և էսթետիկ միջամտություն անելու որոշման մասին։

«Ես այս քայլն անձնական եմ համարում։ Քննադատողներին որևէ պատասխան տալ չեմ ուզում, բայց ինձ սիրող մարդկանց համար կասեմ, որ քթի վիրահատության անհրաժեշտություն շատ վաղուց ունեի․ ինձ մոտ առողջական լուրջ խնդիրներ կային։ Մոտ 12–13 տարի է՝ ունեմ խորացված հայմորիտ, որի դեմ պայքարել եմ տարբեր միջոցներով։ Որոշակիորեն հաղթահարեցի, բայց ունեի նաև այլ լուրջ խնդիրներ․ խեցիներս չէին գործում, ձախ կողմից դեպի կոկորդ ոսկոր էր աճել։ Շատ սուր գլխացավեր էի ունենում, նկարահանումների ժամանակ էլ կարող է ինքնազգացողությունս կտրուկ վատանար։ Ես սպորտով եմ զբաղվում, սակայն շնչառական խնդիր ունենալը սպորտում էլ է անթույլատրելի, երբ նորմալ չես շնչում, դա անդրադառնում է նաև սրտի վրա։ Իմ խնդիրը գնալով խորացել էր, սակայն նկարահանումների գրաֆիկի պատճառով չէի կարողանում դիմել վիրահատության։ Քանի որ «Ախթամար» հեռուստասերիալի ավարտից հետո նախատեսում էի դադար վերցնել, որոշեցի հենց այս ժամանակահատվածում նաև վիրահատություն անել»,– ասաց Էդգարը։

Դերասանը նշեց, որ վիրահատության գնացել է իր ընկերոջ մոտ, սկզբում որոշել է միայն միջնապատի վիրահատություն անել, սակայն բժիշկ–ընկերոջ խորհրդով հասկացել է, որ արժե նաև վիզուալ շտկել քիթը․ «Էսպես թե, էնպես, վիրահատություն լինելու էր առողջական նկատառումներով։ Իմ առաջին պայմանն այն էր, որ քթիս ձևը չփոխվի, բայց եթե ընթացքում զգա ինչ–որ շտկում կարելի է անել, անի։ Իմ քթի ձևը չի փոխվել, զուտ շտկումներ են արվել։ Իրականում իմ քիթը աջ ու ձախ պրոֆիլից շատ տարբեր էր, աջ պրոֆիլը նմանեցնել ենք ձախին։ Քանի որ ինձ հաճախ են նկարում մեքենայի մեջ, ինձ համար ոչ շահեկան պրոֆիլից հաճախ եմ հայտնվել էկրանին, սակայն երբեք չեմ կոմպլեքսավորվել դրանից ։ Շոու բիզնեսում շատ մարդ կա, որ ասում է՝ ինձ միայն այս պրոֆիլից նկարեք, ես երբեք այդ խնդիրը չեմ ունեցել, ինձ համար կարևորը խաղն է եղել։ Դրա համար միշտ երևացել է իմ «վատ» պրոֆիլը»։

Էդգարը նշեց, որ արդյունքից շատ գոհ է, վերջապես կարողանում է շնչել։ «1 ամսվա ընթացքում նույնիսկ 2-3 կգ քաշ եմ հավաքել, թեև հիմա չեմ պարապում,– ասաց նա, ինչ վերաբերում է արտաքին տեսքին, նկատեց,– Ես կտրուկ փոփոխություն չեմ զգում։ Ինձ ճանաչող մարդիկ ասում են՝ շատ բան չի փոխվել, ուղղակի ավելի կոկիկ է դարձել, սիրունացել ես։ Լսարանի համար արդյունքը կտրուկ եղավ, քանի որ վիրահատությունից կարճ ժամանակ անց, երբ քիթս դեռ ուռած էր, լուսանկար էի հրապարակել։ Ես դա արել եմ, որովհետև չեմ կոմպլեքսավորվել, բայց արդյունքում մարդկանց աչքին փոփոխությունը կտրուկ թվաց»։

Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանՈւսուցչի տարակարգը կգնահատվի նաև չհայտարարված դասալսմամբ. նախագիծ Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկելՍի Ծինփինը պետական այցով մեկնել է ԱՄՆ՝ Դոնալդ Թրամփի հրավերով