ՌԴ-ն Թուրքիայի գործողություններում իրական սպառնալիք Է տեսնում իր անվտանգությանը. ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվան այն կարծիքին Է, որ Թուրքիայի գործողություններն «իրական սպառնալիք» են ներկայացնում Ռուսաստանի ու նրա քաղաքացիների անվտանգության համար: Այդ մասին, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսեյ Մեշկովը:
«Թուրքիայի գործողությունները, իսկ առանձին հարցերում նրա անգործությունը իրական սպառնալիք են ներկայացնում Ռուսաստանի Դաշնության ու նրա քաղաքացիների անվտանգության համար»,- ասել Է փոխնախարարը:
Նա ընդգծել Է, որ դա Է Ռուսաստանի եւ Թուրքիայի քաղաքացիների փոխադարձ ուղեւորությունների պայմանների մասին երկկողմ համաձայնագրի կասեցման եւ ռուսաստանցիներին այդ երկիր ուղեգրերի վաճառքից ձեռնպահ մնալու տուրօպերատորներին եւ տուրիստական գործակալներին տրված հանձնարարականի հիմնական պատճառը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



