«Երբեք չեմ բաժանվելու». Շողեր Թովմասյանը՝ Գրիշա Աղախանյանից բաժանվելու և իր ամենամեծ սիրո մասին
ԼԱՅՖԴերասանուհի Շողեր Թովմասյանը Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հարցուպատասխան է կազմակերպել: Tert.am Life-ն առանձնացրել է հետաքրքիր պատասխանները:
Այս շրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող դերասանուհուց հետևորդները հետաքրքրվել են, թե իր կարծիքով սեր գոյություն ունի՞, դերասանուհին պատասխանել է. «Անպայման: Սերն անծայրածիր է. կյանք, բնություն, երեխա, սիրած անձնավորություն, հոբբի, աշխատանք ու շատ-շատ բաներ: Իմ ամենամեծ ու իսկական սերն Ալեքսանդրն է (նրա և Գրիշա Աղախանյանի որդին, հեղ․)»:
Շողերից նաև հարցրել են, թե ե՞րբ է բաժանվելու. նա պատասխանել է՝ «Երբեք»: Հարցին, թե Գրիշային շա՞տ է կարոտել, դերասանուհին պատասխանել է. «Հա բա ոնց, բա հումո՜րը»:
Նշենք, որ դեկտեմբերին Tert.am Life-ի հետ զրույցում Շողերն ասել էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներ մենակ է մեկնում՝ հանգստի նպատակով։