Թուրքիայի ոստիկանությունը փողոցում 11-ամյա երեխայի է սպանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ուժային կառույցները, որոնք վերջին երկու օրվա ընթացքում ակտիվ ռազմական գործողություններ են իրականացնում քրդաբնակ Շըրնաք նահանգի մի շարք գավառներում, թիրախավորում են ոչ միայն Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամներին, այլև խաղաղ բնակիչներին: Վկայակոչելով Firat լրատվական գ ործակալությունը, Շըրնաքի Ջիզրե գավառում ոստիկանության հատուկ ուժայինները փողոցի մեջտեղում կրակել են 11 տարեկան երեխայի վրա: Գլխին ստացած հրազենային վնասվածքից երեխան տեղում մահացել է:
Ոստիկանությունն ու զինվորները, որոնք ամբողջությամբ վերահսկողություն են սահմանել Ջիզրեում, թույլ չեն տալիս քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավորներին մուտք գործել գավառի տարածք:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



