Երևան, 10.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Արևմուտքի պատժամիջոցների վախից Ալիևն իր վարկանիշի վերաբերյալ կեղծ հարցում է անցկացրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Արեւմուտքն այլեւս վստահելի գործընկեր չի համարում երկար տարիներ նավթի ու գազի եկամուտների հաշվին մեծամտացած Ադրբեջանի ներկայիս իշխանություններին: Արդեն Բաքվում էլ են հասկացել, որ այլեւս հնարավոր չէ թաքցնել իրողությունը, եւ մինչ այժմ հնչեցված ստերին ճշմարտության քող հագցնել: Հատկապես, Եվրոպական խաղերի շրջանում տեղի ունեցած իրադարձությունները ցույց տվեցին, որ արեւմտյան երկրները ոչ միայն չեն կարեւորում ադրբեջանական իշխանության հետ համագործակցությունը, այլ անգամ բոյկոտում են այն: Իշխանական մամուլի եւ հեռուստաալիքների քարոզչական թեզիսները եւս հաստատում են, որ աշխարհը երես է թեքել Ալիեւի իշխանությունից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ազադլիգ»-ը մեկնաբանել է ներկայում Ադրբեջանում ստեղծված իրավիճակը' միաժամանակ նշելով, որ նման իրավիճակում Ադրբեջանի իշխանության անհանգստությունը, որը նա այլեւս չի կարողանում քողարկել, հասկանալի է, քանի որ արդեն մերկացվում է նաեւ իշխանության արտաքին քաղաքականությունը եւ բացահայտվում «նմանը չունեցող զարգացում՚ ունենալու մասին ադրբեջանական իշխանության հեքիաթը»:

Թերթը գրում է, որ որպես ելք անգամ «ծղոտից» կպչած Ալիեւի իշխանությունը սեփական վարկանիշը երկրի ներսում դեռեւս «բարձր» լինելը Արեւմուտքի աչքում «հաստատելու» նպատակով իշխանամետ «Rəy» մոնիթորինգային կենտրոնի միջոցով հարցում է անցկացրել: Այդ արդյունքների համաձայն' եթե Ադրբեջանում առաջիկա կիրակի նախագահական ընտրություններ անցկացվեն, ապա մասնակիցների 87,3 տոկոսը կքվեարկեն Իլհամ Ալիեւի օգտին: «Զարմանալին ոչ թե հարցման արդյունքներն են, քանի որ բոլորին է հայտնի, թե ինչպես են անցկացվում հասարակական հարցումներն Ա դրբեջանում, որոնցում Ալիեւը մշտապես 90 տոկոս առավելություն է ունենում, այլ այն, թե ինչ կարիք կար նման հարցում անցկացնել նախագահական ընտրություններին դեռեւս 3 տարի ժամկետ մնալու պարագայում»,- հարցնում է թերթը, եւ ինքն էլ պատասխանում, թե պարզվում է, որ դա բխում է Իլհամ Ալիեւի եւ իր թիմի վախից:

Թերթը ադրբեջանական իշխանության վախը մեկնաբանում է այն բանով, որ արդեն բացահայտ կերպով ասվում է Իլհամ Ալիեւի միջազգային հենարանները կորցնելու մասին: Ալիեւը հասկացել է, որ ստեղծված իրավիճակը հնրավոր չի լինելու փոխել ոչ խավիարով, ոչ էլ էներգետիկ շանտաժով: Նա նաեւ հասկանում է, որ միջազգային ճնշումներն ավելի բացահայտ են դառնալու եւ իր իշխանության վրա գիծ է քաշվելու: «Հենց այդ պատճառով էլ հարցումներ են անցկացնում եւ աշխատում աշխարհին «ժողովուրդն ինձ սիրում է» ուղերձ հղել: Ալիեւը նվազագույնը ցանկանում է հասնել այն բանին, որպես զի Արեւմուտքն ընդմիջում տա իր իշխանության դեմ ճնշումներին եւ իրավիճակն անհուսալի չլինելու ընկալում ձեւավորվի: Հարցումների 87 տոկոս արդյունքով ցանկանում են ցույց տալ, որ ներսում իրավիճակը լավ է, եւ չնայած բոլոր դժվարություններին, ժողովուրդը աջակցում է նախագահին: Սակայն, թե ներսում, թե դրսում լավ էլ տեսնում են, որ բնակչության սոցիալական վիճակը գնալով խիստ ծանրանում է, արտարժությի պաշարը նվազում է եւ իշխանությունը չի ցանկանում գնալ բարեփոխումների: Իշխանությունը հիսթերիայի մեջ է, եւ Իլհամ Ալիեւը հասկանում է, որ խիստ վտանգ է առաջացել իր աթ ոռի համար: Պատկերացնու՞մ եք՝ Եվրոպական խաղեր անցկացնող երկրի նախագահը Եվրոպայի առաջ հանդես է գալիս հարցումների 87 տոկոս արդյունքով: Ո՞ր քաղաքակիրթ երկրում է հնարավոր նման բան: Եվրոպայի ամենահարուստ երկրում անգամ իշխանությունները չեն կարողանում 60 տոկոսից ավելի վստահության քվե ստանալ: Միանգամայն պարզ է, որ հարցման 87 տոկոս արդյունքը եւս խոսում է ավտորիտար կառավարման առկայության մասին: Մի խոսքով, Ալիեւը ցանկանում է իր վախը թաքցնել հասարակական կարծիքի հարցման հետեւում», - ամփոփում է «Ազադլիգ»-ը:

 

Երկդիմի քաղաքականության սուր դրսևորումները. «Փաստ»«Սահմանադրությունը դարձավ այն կարմիր գիծը, որը ստիպեց ընդդիմությանը միավորվել». «Փաստ»ԵՄ-ն միլիոններ է հատկացնում. Ուկրաինային աջակցող ռազմական առաքելության մանդատը երկարաձգվել է Հոկտեմբերին Հայաստան է այցելել 286.182 զբոսաշրջիկ 23-ամյա Ալկարասը նվաճել է կարիերայի 29-րդ տիտղոսը Վեց տարի անց. ի՞նչ ունենք այսօր. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Նոր Սահմանադրության անհրաժեշտություն չկա. խաղաղությունը չպետք է պայմանավորվի Հայաստանի սահմանադրական ինքնության վերանայմամբ. «Փաստ»Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. ո՞վ է պատասխան տալու տնտեսական հետևանքների համար. «Փաստ»Քաղաքական «սև գործերի» արտահանման նոր մեթոդը, կամ ինչպես են սատելիտները սպասարկում ՔՊ-ի շահերը. «Փաստ»Հարստացած «հեղափոխականների» շքեղ նվերները. ովքե՞ր են թանկարժեք գույք ստացել. «Փաստ»Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. Վարազդատ ԼալայանՎթար է․ գազ չի լինելուՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 106 քաղաքացուԿղավելաշվիլին և Կոբախիձեն դիվանագիտական բարձր աստիճաններ են շնորհել մի շարք պաշտոնյաներիԹուրքիան և Եգիպտոսը համատեղ զորվարժություն են անցկացնում«Եթե Եվրոպան պատերազմ սկսի, Ռուսաստանը պատրաստ է դրան». ՌյաբկովՈչ մի օտար երկիր չի թելադրելու Հայաստանի սահմանադրական օրակարգը. Արամ ՎարդևանյանԻշխանությունն անդադար ընդդիմադիր ուժերի վրա տարատեսակ ճնշումներ է գործադրում. Ավետիք ՉալաբյանԱզգային համախմբում` ընդդեմ ալիևյան Սահմանադրության. Ուժեղ ՀայաստանՄայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ըԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համարԿատարը կհյուրընկալի ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների բանակցությունները«Ժողովրդի պաշտպան» մասշտաբային սոցիալական նախագիծ (տեսանյութ)Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներինՍիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու բենզին տեղափոխող ավտոցիստեռնըՎահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանումՎատ եղանակի պատճառով Վրաստանի որոշ ճանապարհներին սահմանափակումներ են մտցվելԵրևանի խցանումների նվազեցման և քաղաքային կառավարման բարելավման առաջարկների փաթեթ կներկայացվի հանրությանը․ Հայկ ԴերզյանԲիզնես վարկի նախահաստատում՝ 5 րոպեում․ ի՞նչ առաջարկներ ներկայացրեց Յունիբանկը ԳյումրիումԿոնվերս Բանկը՝ «Բանկերը և բիզնեսը Գյումրիում» էքսպոյում․ հատուկ առաջարկ Շիրակի մարզի ՓՄՁ-ների համարacbaSplit. Ակբա բանկը գործարկել է վճարային նոր ծառայությունԸնդդիմությունը միավորվել է՝ կասեցնելու Փաշինյանի կառավարության միակողմանի զիջումները․ Ուժեղ ՀայաստանԱլիևը՝ Ստեփանակերտում, Սամվել Կարապետյանը՝ բանտում․ սա՞ է Հայաստանի իշխանությունների ստեղծած իրականությունը․ Մարիաննա ՂահրամանյանԱմիօ բանկը մասնակցեց «Բանկերը և բիզնեսը Գյումրիում՚ էքսպոյին Հունվարի 1-ից թոշակները 1000 դրամով չեն բարձրանա․ նախարարությունից պարզաբանում են Հակակոռուպցիոն կոմիտեն նշում է կազմավորման և գործունեության հոբելյանական 5-րդ տարեդարձը Իսկ եթե Ձեր նոր տան պատմությունը սկսվի հենց այս երեք օրերին. Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյունի զոհերի թիվը հասել է 6-ի Վրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան ԶՊՄԿ-ն CaseKey-ի մասնակիցներին է ներկայացրել իրական բիզնես խնդիր․ ուսանողները 10 օրում պետք է առաջարկեն լուծումներ Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է. ըմբիշը կլքի ցանկալի փեսացուների շարքը Տաքսու վարորդը սպանել է կնոջը և նրա ընտանիքի վեց անդամներինՄահացել է «Ռազնյե Լյուդի» ռոք խմբի ղեկավար Ալեքսանդր ՉերնեցկինԿենդանակերպի այս նշանները թևակոխում են անհավանական հաջողության և հաղթանակի շրջան Աբու Դաբիում բանակցությունները կվերաբերեն այն սկզբունքների համաձայնեցմանը, որոնք կհաստատվեն Ուկրաինայում լիարժեք կարգավորման շուրջ բանակցությունների ավարտին. Լավրով Հիշում եմ 2020 թվականի նոյեմբերի 9-ին մարդկանց պատած շոկը. Մենուա ՍողոմոնյանՄիասնության օրակարգի շուրջ համախմբված իրավաբանների ճեպազրույցներըԵրևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել Էրդողանը պատրաստ է Ստամբուլը կրկին դարձնել Ուկրաինայի շուրջ բանակցությունների հարթակ