Թուրքիան ցանկանում է ռազմաբազա հիմնել Քաթարում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան երկկողմ համագործակցության շրջանակում մտադիր է ռազմաբազա հիմնել Քաթարում: Այս մասին Reuters-ի հետ զրույցում ասել է Քաթարի դեսպան Ահմեթ Դեմիրոքը:
«Թուրքիան և Քաթարը բախվում են համընդհանուր խնդիրների հետ, և մենք երկուսս էլ շատ մտահոգված ենք տարածաշրջանային զարգացումներով և մյուս երկրների անորոշ քաղաքականությամբ: Մենք ունենք ընդհանուր թշնամիներ: Մերձավոր Արևելքի համար այս ճգնաժամային ժամանակաշրջանում մեր միջև համագործակցությունը կենսական նշանակություն ունի»,- ասել է Դեմիրոքը:
Քաթարի իշխանություններն այս հայտարարությունը դեռ չեն մեկնաբանել:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



