Թուրքիայի արտաքին առևտրի դեֆիցիտը 14,9 տոկոսով կրճատվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արտաքին առևտրի դեֆիցիտն անցյալ ամիս կրճատվել է 14,9 տոկոսով և կազմել 4,65 միլիարդ դոլար, հայտնում է Ahval թերթը:
Արտահանումն աճել է 42,2 տոկոսով՝ կազմելով 19 միլիարդ դոլար, իսկ ներմուծումն աճել է 25,6 տոկոսով՝ հասնելով 23,6 միլիարդ դոլարի: Թուրքիայի արտահանման ծավալը զգալիորեն կրճատվել էր անցյալ տարի, ինչը պայմանավորված էր կորոնավիրուսային համավարակի տարածմամբ:
Այժմ երկրի իշխանությունները ձգտում են խթանել ապրանքների արտահանումն ու նվազեցնել ներկրումները` հատկապես այն բանից հետո, երբ անցյալ տարվա աշնանը թուրքական լիրան հասել էր ռեկորդային ցածր մակարդակի:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...
3
Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը



