Ադրբեջանում պահանջում են 7 տարով ազատազրկել լրտեսության մեջ մեղադրվող լրագրողին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրքադիրովի դեմ դատական գործը շարունակվում է: Վկայակոչելով ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հերթական նիստի ժամանակ պետական մեղադրողը պահանջել է ազատազրկել լրագրողին 7 տարի ժամկետով:
Դատական նիստն անց է կացվել փակ դռների հետևում: Հաջորդ լսումները կկայանան դեկտեմբերի 23-ին:
Ադրբեջանցի լրագրող Ռաուֆ Միրքադիրովը ձերբակալվել է 2014 թվականիապրիլի 19-ին` Թուրքիայից արտաքսվելուց անմիջապես հետո: Նրա դեմ ներկայացվելէ իբր «Հայաստանի օգտին լրտեսություն անելու» և պետական դավաճանությանմեղադրանք: Ադրբեջանական կողմի համոզմամբ` լրագրողը հայկական կողմինտեղեկատվություն է տրամադրել Ադրբեջանում ռազմական ուժերի տեղադրությանվերաբերյալ: Ինքը` Միրքադիրովը, հերքում է նմանօրինակ մեղադրանքները` դրանքհամարելով անհիմն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



