«Քայլ առ քայլ, ճանապարհով նույն կանցնենք ժպտալով կյանքին ու մարդկանց»․ Սարգիս Գրիգորյան
ԼԱՅՖԴերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը, ով ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, նոր հոլովակ է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սարգիսը պատկերված է կնոջ՝ Մանոյի հետ, այնուհետեւ պարուհուն միանում են դուստրերը։ Տեսանյութում հնչում է Սարգիս Գրիգորյանի ձայնը։ Իսկ հրապարակմանը կից ընտանիքի հայրը գրել է․
«Քայլ առ քայլ, ճանապարհով նույն
կանցնենք ժպտալով կյանքին ու մարդկանց։
Բարեւողին թող Աստված բարիք տա`
նախանձողին էլ երջանկություն ու սեր»:
«Որքան մեծ է պատասխանատվությունդ, այնքան սիրով է ընտանիքդ, խաղաղ օջախդ, կառավարելի աշխատանքդ, վստահելի ընկերներդ, հարգանքով հարազատներդ, հաջողակ օրդ։
Դու պատասխանատու ես հոգ տանել նրանց` ովքեր օգնում են քեզ լինել ուժեղ ու կայացած։
Պարոնա՛յք պատասխանատվությունը խոսում է մարդու լրջության ու հաջողության մասին», - ավելի վաղ գրել էր դերասանը։