Ողբերգական ելքով ավտովթար. Կան զոհեր (լուսանկարներ)
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 2-ին, ժամը 21:26-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գյուղի Արտաշատյան խճուղում՝ համայնքապետարանի մոտակայքում, բախվել են «Ford» (վարորդ՝ Մ. Մ., ծնված 1995 թ.) և «VAZ-21099» (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և վրաերթի ենթարկել Ա. Կ.-ին (ծնված 1961 թ.) և Ա. Ե.-ին (ծնված 1968 թ.), ովքեր տեղում մահացել են։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և քաղաքացիների դիերը մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:


1
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
2
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
3
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
4
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի դեկտեմբերի 3-ին և 4-ին
5
Red Wings ավիաընկերության ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել․ օդանավում կա 425 մարդ



