Երևան, 03.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Չինաստանի արտաքին քաղաքականությունն ավելի ագրեսիվ է դառնում. սա փաստ է». ԱՄՆ պետքարտուղար

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ռազմական առճակատումը հակասում է ինչպես Չինաստանի, այնպես էլ Միացյալ Նահանգների շահերին:

«Կարծում եմ, որ ռազմական առճակատումը, այդ կետին հասնելը կամ նույնիսկ այդ ուղղությամբ շարժվելը, խորապես հակասում է ինչպես Չինաստանի, այնպես էլ Միացյալ Նահանգների շահերին», - ասել է ԱՄՆ պետքարտուղարը CBS-ին տված հարցազրույցում:

Բլինկենի խոսքով՝ Չինաստանը երկիր է, որն ունի ռազմական, տնտեսական և դիվանագիտական ներուժ «կանոնների վրա հիմնված կարգը վիճարկելու համար», ինչին ԱՄՆ-ում ակտիվորեն աջակցում և պաշտպանում են: Բլինկենը հավելել է, որ ԱՄՆ-ի նպատակը «Չինաստանին զսպելը չէ», այլ «հաստատված կարգը պահպանելը», որին Չինաստանը «մտադիր է մարտահրավեր նետել»:

«Կարծում եմ, որ վերջին մի քանի տարիների ընթացքում մենք ականատես ենք եղել, որ Չինաստանն իր իսկ ներսում ավելի ռեպրեսիվ է դարձել,իսկ արտաքին քաղաքականության առումով՝ ավելի ագրեսիվ: Սա փաստ է», - ասել է պետքարտուղարը:

Հարցազրույցի ընթացքում բարձրացվել է նաև Չինաստանի կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների թեման: Բլինկենը այս առնչությամբ ասել է, որ Չինաստանի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանում իշխանությունների գործողությունները նման է ույղուրների «ցեղասպանության»:

«Մենք հստակ հասկացրել ենք, որ Սինցզյանում իրավիճակը ույղուրների դեմ ցեղասպանություն է թվում: Ավելի քան մեկ միլիոն մարդ ուղարկվել է համակենտրոնացման, հարկադիր աշխատանքի և ներկալման ճամբարներ: Պեկինն ասում է, որ տարածքում ահաբեկչական սպառնալիք կա, բայց մենք նման բան չենք տեսնում»,-շեշտել է նա:

Հիշեցնենք՝ ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրյան ինքնավար շրջանի տարածքում, ըստ Չինաստանի իշխանությունների, գործում է «Արևելյան Թուրքեստան» ահաբեկչական կազմակերպությունը, որին Պեկինը մեղադրում է միջազգային ահաբեկչական կազմակերպությունների, մասնավորապես՝ «Ալ Կաիդա»-ի հետ կապ ունենալու համար: Ինչպես հայտնել են լրատվամիջոցները, Արևելյան Թուրքեստանը հավաքագրում է տեղի բնակիչներին և ուղարկում նրանց Սիրիայի և Իրաքի ծայրահեղականների ուսումնական ճամբարներ:

ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն, 2020 թվականի նոյեմբերի 4-ին հրապարակված հրամանագրով, շարժումը հանել էր ահաբեկչական կազմակերպությունների ցուցակից: Չինաստանն այս կապակցությամբ խիստ բողոք է հայտնել:

2018 թվականի օգոստոսի վերջին ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման հարցերով կոմիտեի փորձագետները զեկուցել են, որ մինչև մեկ միլիոն էթնիկ ույղուրներ կարող են գտնվել Չինաստանի Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանի «վերադաստիարակման ճամբարներում»: Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ «վերադաստիարակման ճամբարներում» ույղուրներին պահելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Չինաստանի իշխանությունները պնդում են, որ Սինցզյանգի հետ կապված խնդիրները բնավ մարդու իրավունքների, էթնիկական կամ կրոնական խնդիրներ չեն, խնդիրները վերաբերում են բռնության, ահաբեկչության և անջատողականության հարցերին:

Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ»Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Աննա ՅայլոյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային իրավունքով. Հասմիկ ՂազարյանՆորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան Մխիթարյանը«Համահայկական ճակատ» կուսակցության շնորհավորական ուղերձը` Արցախի անկախության օրվանԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդԳորիսում, Կապանում և Մեղրիում քննարկվել է TRIPP-ի իրականացման ընթացքը Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկումԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասինՄի´ թողեք, որ օրացույցը սահմանափակի Ձեր ամառային ծրագրերը Ինչ եղանակ կլինի ամբողջ սեպտեմբերինԵվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը. Ֆոն դեր Լայեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարար Ռուսաստանից Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը Ադրբեջանի տարածքով ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան Լավ լուր կենսաթոշակառուների համարՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևի մարզում գտնվող Fire point լոգիստիկ կենտրոնին Հայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա ՍողոմոնյանԵկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջևԵրկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել 50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփյան