«Ընտանիքն ամենակարևոր ձեռքբերումն է, բայց դա չի նշանակում, որ ես Օսկար չեմ ստանա». Սարգիս Գրիգորյանի լուսանկարն ԱՄՆ-ից և գրառումը
ԼԱՅՖԴերասան Սարգիս Գրիգորյանը, որն այս շրջանում ընտանիքի հետ բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում լուսանկար է հրապարակել կնոջ՝ պարուհի Մանո Գրիգորյանի և դստրերի՝ Յանայի և Էվայի հետ ու գրառում արել:
«Կարմիր գորգին իմ մրցանակներն են՝ իմ Օսկարիկները: Ընտանիքն ամենակարևոր ու թանկ ձեռքբերումն է: Հ.Գ. Բայց դա չի նշանակում, որ ես Օսկար չեմ ստանա»,- գրել է նա:
Նշենք, որ ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույցում Սարգիսն ասել էր, որ չի արտագաղթել: «Ես ուղղակի ժամանակավոր այստեղ եմ։ Ես գնալու եմ, գալու եմ, ինչպես բոլոր արտիստները, գնում են ինչ–որ տեղ, ապրում են, հետ են գալիս իրենց երկիր»,- նշել էր նա։

1
Մի քանի իրական ու շահավետ առաջարկ Սև ուրբաթին ընդառաջ․ IDBank և Իդրամ
2
Նոր բաժին Idram&IDBank-ում
3
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
4
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
5
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ



