Ինչու է այսօր Սերգեյ Լավրովը գալիս Երևան. Ռուսաստանից մանրամասներ են հայտնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր ժամանում է Երևան, որտեղ մայիսի 6-ին հանդիպումներ է ունենալու Հայաստանի ղեկավարության հետ: Ապա՝ մայիսի 10-11-ին, Լավրովն աշխատանքային այցով մեկնելու է Բաքու: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ այցի շրջանակներում Լավրովը քննարկելու է հարցեր, որոնք վերաբերում են երկկողմ ու տարածաշրջանային համագործակցությանը, ինչպես նաև միջազգային հարթակներում փոխգործակցությանը:
Հանդիպումների հիմնական քննարկման թեմաներից մեկն էլ լինելու է Արցախի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը: Խոսքը մասնավորապես վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարություններին:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



