Ալյասկայում 8 զբոսաշրջիկ տեղափոխող ինքնաթիռ է կործանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱլյասկայի հարավ-արևելքում 8 զբոսաշրջիկ տեղափոխող էքսկուրսիոն ինքնաթիռ է կործանվել։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ դաշնային ավիացիոն վարչությունը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Դեպքը տեղի է ունեցել Էլլա լճի մոտակայքում, Կետչիկան քաղաքից 30 կիլոմետր հյուսիս-արևելք:
DeHavilland DHC-3 փոքր ինքնաթիռը պատկանել է Promech Air ընկերությանը։
«Ողջ մնացածներ չկան»,- ասել է Promech Air-ի ներկայացուցիչը:
Վատ եղանակային պայմանների պատճառով ուղևորների մարմինները տեղափոխելու գործընթացը դժվարանում է: Վթարի պատճառը հայտնի չէ:
Ինքնաթիռում եղած բոլոր զբոսաշրջիկները ողբերգությունից որոշ ժամանակ առաջ ճանապարհորդել են Westerdam զբոսաշրջային նավով։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
3
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



