Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Փաստ» օրաթերթը գրում է ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (6 ՄԱՅԻՍԻ)․ Հա­յաս­տա­նում տե­ղի են ունե­ցել ընտ­րու­թյուն­ներ․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Վրաստան և Բուլղարիա՝ Սուրբ Գեորգի օր և Ոստիկանության օր, Լիբանան, Սիրիա և Գաբոն՝ Զոհերի հիշատակի օր, ԱՄՆ՝ Բուժքույրերի օր, Ֆիլիպիններ՝ Սխրանքի օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1903 –ծնվել է գրող Վահրամ Ալազանը (Գաբուզյան)։ 1912– վախճանվել է ֆիդայի, ազգային ազատագրական շարժման գործիչ Եփրեմ Խանը։

1940 –վախճանվել է դրամատուրգ, թատերական գործիչ Ալեքսանդր Աբել յանը։

1948 –ծնվել է քանդակագործ Լևոն Վարդանյանը։

1959– վախճանվել է դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ Վաղարշ Վաղարշյանը:

1991–Ղարաբաղյան պատերազմի ժամանակ խորհրդային զորքերի դեսանտայինները Ոսկեպարում սպանել են 18 բնակչի։

2005-տեղի է ունեցել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանատան նոր շենքի բացումը:

2012– Հայաստանում տեղի են ունեցել 5-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունները։

2013- անցկացվել է Երևանի ավագանու ընտրություններ. ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների, ավագանու կազմ են անցել ՀՀԿ–ն, ԲՀԿ–ն և «Բարև Երևան» դաշինքը։

ԱՇԽԱՐՀ

319- առաքյալի հավասարեցված սուրբ Նինոն կնքել է Վրաստանի արքա Միրիանին և նրա պաշտոնյաներին, ուղղափառությունը դարձել է Վրաստանի պաշտոնական կրոն։

1312 -Վիեննայի համաժողովը համաձայնություն է տվել Հռոմի պապի՝ խաչակրաց արշավանք իրականացնելու առաջարկին։

1527 -աշխատավարձ չստանալու արդյունքում ապստամբած գերմանացի լանդսկինխները գրոհով գրավել են Հռոմը և կողոպտել այն, Հռոմի պապ Կլիմենտ 7-րդին հաջողվել է փրկվել փախուստով։

1626 -հոլանդացի գաղութարար Պետեր Մինյոյտը 25 դոլար արժողությամբ զարդերով հնդկացիներից գնել է Մանհեթենը, որը 1664 թվականին գրավել են անգլիացիները և ստեղծել Նյու Յորք քաղաքը։

1758 -ծնվել է Մեծ ֆրանսիական հեղափոխության հանրահայտ գործիչ Մաքսիմիլիան Ռոբեսպիերը։ 1833- ԱՄՆ-ում ստեղծվել է առաջին պողպատե գութանը։

1835- լույս է տեսել ամերիկյան «Նյու Յորք հերալդ» թերթի առաջին համարը։

1840- Անգլիայում շրջանառության մեջ է մտել առաջին փոստային նամականիշը՝ Սև պեննին։

1856 –ծնվել է բժիշկ, հոգեբան և հոգեբույժ, հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրեյդը։

1856 –ծնվել է Արկտիկայի ամերիկացի հետազոտող, ծովակալ Ռոբերտ Էդվին Պիրին, որն առաջինն է շնասահնակով հասել Հյուսիսային բևեռ։

1872 - Անգլիայում հիմնադրվել է Ֆուտբոլի գավաթը։

1890 -մորմոնների եկեղեցին հրաժարվել է բազմակնությունից։

1902 -տեղի է ունեցել 20-րդ դարի ամենախոշոր նավաբեկություններից մեկը. Բենգալ յան ծոցում ցիկլոնի հետևանքով խորտակվել է անգլիական «Կամորտա» նավը, որի արդյունքում զոհվել է մոտ 655 մարդ։

1908 - Ռայթ եղբայրները երեք տարվա ընդմիջումից հետո նորից սկսել են թռիչքներ իրականացնել աերոպլանով։

1910 – Գեորգի 5-րդը դարձել է Մեծ Բրիտանիայի, Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի արքա։

1914 - Բրիտանիայի Լորդերի պալատում մերժվել է կանանց ընտրության իրավունք տալու նախագիծը։ 1915– ծնվել է ամերիկացի ռեժիսոր, դերասան Օրսոն Ուելսը։

1918- ավարտվել է Դոմինիոնի աստղաֆիզիկական աստղադիտարանի կառուցումը Վիկտորիա քաղաքում (Բրիտանական Կոլումբիա, Կանադա)։

1919 -հայտարարվել է Ղրիմի Խորհրդային Հանրապետության ստեղծումը։

1937 - Նյու Յորքի մոտ՝ Լեյկհորսթում աղետի է ենթարկվել գերմանական «Հինդերբուրգ» դիրիժաբլը։

1940 - Ջոն Սթեյնբեքը Պուլիտցերյան մրցանակ է ստացել «Ցասումի ողկույզներ» վեպի համար։

1941 - Ստալինը դարձել է ԽՍՀՄ ժողկոմխորհի նախագահ։

1942 -Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օղակված Լենինգրադի «Դինամո» ստադիոնում տեղի է ունեցել ֆուտբոլային խաղ։

1950- 18-ամյա Էլիզաբեթ Թեյլորն առաջին անգամ ամուսնացել է։

1953 -ֆիլադելֆիացի վիրաբույժ Ջոն Գիբբոնը առաջին անգամ սրտի բաց վիրահատության ժամանակ հաջողությամբ փորձարկել է «արհեստական սիրտ-թոք» սարքը։

1961– ծնվել է ամերիկացի ճանաչված դերասան Ջորջ Քլունին։

1986 -ԽՍՀՄ-ում պաշտոնապես հայտարարվել է Չերնոբիլի ԱԷԿ-ի վթարի մասին։

1992– վախճանվել է ազգությամբ գերմանացի ամերիկյան հանրաճանաչ դերասանուհի և երգչուհի Մառլեն Դիտրիխը:

1994 - Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանը մասնակցել են Ֆրանսիան և Անգլիան կապող Լա Մանշ նեղուցի տակով անցնող թունելի հանդիսավոր բացմանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայտնի է դարձել Մեսսիի ապագան Արգենտինայի հավաքականում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՄեծամորում 27-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի, ով հիվանդանոցում մահացել էԱվտովթար Լոռու մարզում․ 3 վիրավորներից մեկը ռեանիմոբլիով տեղափոխվել է Երևանի ԲԿՔաղաքական հետապնդումները շարունակվում են. Գոհար ՄելոյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ են սպասվում հուլիսի 22-ին«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգն աշխատում է որոշակի խափանումներով. ՊԵԿՎրաստանից արտաքսել են Ադրբեջանի և այլ երկրների քաղաքացիներիԼավ լուր․ Վրույր Այվազյան«Լևիտանի ձայնով` իմ մասին քրեական հերթական կլիպը դիտելուց հետո»․ Մամիկոն ԱսլանյանԲաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է հայ գերիների բողոքների քննությունըԻրավունքը պետք է գերակայի, ոչ թե հուսահատությունը․ Արամ ՎարդևանյանՀրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումըՍամվել Կարապետյանը լուծում է Ստեփանավանի և հարակից գյուղերի բերքահավաքի գլխավոր խնդիրըՎթար է․ վաղը մինչև կեսօր ջուր չի լինելուԿողբում 48-ամյա վարորդը «Opel Zafira»-ով բшխվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ ենՌԴ քաղաքացիություն կամ կացություն չեն տրամադրի դատվածություն ունեցող ներգաղթյալներինՀայ ըմբիշները կմեկնեն ԲաքուՈւժեղ Հայաստան-ը միշտ գնում է իր խոսքի ետևից. մենք կոտրում ենք քաղաքական կարծրատիպերը․ Գառնիկ ԴավթյանԹուրքիան արգելափակել է ՆԱՏՕ-ի խողովակաշարային ցանցի՝ 27 միլիարդ եվրոյի արդիականացումըՆարեկ Կարապետյանի հանձնարարությամբ հաշված օրերից կսկսվի Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի և Ամրակիցի ցորենի բերքահավաքը. Անդրանիկ ԳևորգյանԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումՃապոնիայում ներկայացվել է շոգի դեմ պայքարելու համար նախատեսված սառնարան«Ուժեղ Հայաստանի» առաջին խոստումը. Հարություն ՄնացականյանԱրթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստԳերմանիան և Ադրբեջանը ռազմավարական համաձայնագիր են ստորագրելԱվետիք Չալաբյանի 9 տարեկան երեխային հոր հետ շփման իրավունքից զրկել են․ Ցոլակ Ակոպյան«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի ոսկեծիրանյան ցուցադրությունը Հովհաննես Իշխանյանը նվիրեց ապօրինի կալանավորված Ավետիք Չալաբյանին և Կարապետ ՊողոսյանինԻշխանության վրեժխնդրության գինը վճարում է հասարակ ժողովուրդը՝ հարկերի միջոցով. Հրայր ԿամենդատյանՓրկարարները հայտնաբերել են զբոսաշրջիկին և համապատասխան օգնություն ցույց տվելՆոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի․ Նարեկ ԿարապետյանՄոսկվա-Կրասնոդար չվերթի օդաչուն հարբած վիճակում է եկել աշխատանքի և ազատվելԿոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել Հուլիսի 22-ից երթևեկություն կկազմակերպվի միակողմանի Փողոցային կրիմինա՞լ, թե քաղաքական առաջնահերթություններ. ինչու է քաղաքացին իրեն անպաշտպան զգումԵրևանում քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում Մենք պատմական ժամանակաշրջան ենք ապրում. Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանՍnղանքի հետևանքով թունել է փլnւզվել. կան զnhերԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Գագիկ Սուրենյան Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն Մեր թիմում երբեք տարաձայնություն չի եղել, կուռ ենք, կտեսնեք՝ ԱԺ-ում նոր որակ է լինելու. Վարդևանյան Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանն այսօր 15:00-ից հետո, պետք է լինի ազատ, բայց հատուկ մշակված ծրագիր է գործում Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Նարեկ Կարապետյանը պատգամավոր է լինելու, բայց ԿԸՀ-ն իր մասով միջնորդություն պիտի այսօր քննի Սյունիքը՝ լուսանկարչի աչքերով․ Քաջարանում բացվել է Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսը