Երևանում 27-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը ոչ թույլատրելի մասով անցնող հետիոտնին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 6-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ 14։20-ի սահմանում Գայի պողոտայում Երևանի բնակիչը՝ 27-ամյա Հայկ Թորոսյանը, իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, գրում է shamshyan.com-ը:
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն օգնություն է ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, նա հրաժարվել է հիվանդանոց գնալ։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ սթափ է։ Ոստիկանությունը պարզում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



