Ի՞նչ են մարդիկ ամենաշատը փնտրել Google-ում 2015 թ-ին
ԼԱՅՖShabat.am-ը գրում է.
Google-ը հրապարակել է 2015 թ-ին իր փնտրման համակարգի միջոցով փնտրված աշխարհում ամենահայտնի հարցումները։
Ըստ Google-ի՝ տարվա վերջին ամենաշատը մարդիկ փնտրել են Փարիզի ահաբեկչությունները՝ 897 միլիոն անգամ։ Ավելի քան 155 միլիոն անգամ փնտրել են «Աստղային պատերազմներ» կինոպատմությունը։ Ավելի քան 100 միլիոն անգամ փնտրվել է Մեծ Բրիտանիայի թագուհի Ելիզավետա Երկրորդը։
Տարվա ամենաշատ փնտրվող երգչուհին Ադելն է՝ 439 միլիոն հարցումով։ Կինոյի աշխարհում տարվա ամենափնտրված իրադարձությունն է Օսկար 2015-ը ՝ 406 միլիոն հարցումով։ Տարվա ամենաշատ փնտրված մարդը Լամար Օդոմն է՝ ամերիկյան նախկին բասկետբոլիստ և հեռուստատեսային աստղ։



