Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ոչ թե քաղաքական պայքար, այլ ճակատագրական ընտրություն է լինելու. Հայաստանի գոյության և փրկության հարցն է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Որքան մոտենում է ընտրությունների օրը, քաղաքական դաշտում հստակեցումներն ավելի պարզ են դառնում: Ինչպես տեսանք, «Հայրենիք» կուսակցությունը դաշինք կազմեց ՀՀԿ-ի հետ, Իսկ Ռոբերտ Քոչարյանին միացան Դաշնակցությունն ու «Վերածնվող Հայաստանը»: Չի բացառվում, որ մինչև մայիսի 26-ը մենք դեռ ականատես լինենք նոր դաշինքների և նոր «միությունների»: Չի բացառվում նաև, որ նոր կուսակցություններ ևս ընտրություններին մասնակցելու հայտեր ներկայացնեն:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Պաշտոնապես չմեկնարկած, բայց փաստացի սկսված քարոզարշավի այս փուլում անդրադառնալով իշխանությանը՝ քաղաքագետը նշեց. «Նիկոլ Փաշինյանի հիմնական ընտրազանգվածն իրեն երկրպագողներն են՝ ի դեմս ժեխի: Փաշինյանի կողմնակիցների մեծ մասը քաղաքականապես թերուս, տգետ, անգրագետ զանգվածն է, որին շատ հեշտ է մանիպուլ յացիայի ենթարկել: Վերջին երկու շաբաթվա ընթացքում Փաշինյանի ելույթներն ԱԺ-ում ապացուցում են, որ այդ անձը հույսն ամբողջովին դրել է հենց այդ զանգվածի վրա: Նա ամենավերջին զրպարտություններն է հնչեցնում, անտրամաբանական, անհեթեթ ու հիմար մտքերն է առաջ տանում, ինչը նորմալ է ընդունվում հասարակության ինչոր զանգվածի կողմից: Ես շատ եմ քննադատել նախկին իշխանություններին, նաև Սերժ Սարգսյանին: Վերջինս հենց ինքն է նաև համարում, որ ինքն է մեղավոր, որ Նիկոլ Փաշինյանի նման քաղաքական գործիչը կարողացավ Հայաստանում իշխանության գալ:

Բայց, ինչպես ասում են, ամեն ինչ իր ճիշտն ունի: Ն. Փաշինյանը, առաջնորդվելով ենթադրություններով, կեղծ տեղեկություններով, մանիպուլ յացիաներով, բացահայտ ստերով մեղադրում է Սերժ Սարգսյանին նրանում, թե նա ուզում էր ավելի շատ տարածքներ տալ, քան ինքն է սկուտեղի վրա հանձնել Բաքվին: Սա աբսուրդի ժանրից է: Նիկոլի նման զազրախոս զրպարտողը, հասարակության այդ շերտերի տհասության, տգիտության, միամտության վրա խաղալով, կարողացավ Ադրբեջանին սկուտեղի վրա 9000 քկմ-ից ավելի տարածք նվիրել»:

Քաղաքագետի խոսքով, հասարակության տրամաբանող հատվածը երբեք չի կարող առաջնորդվել «նախկիններն են մեղավոր» թեզով. «Ն. Փաշինյանն իր քարոզարշավը բացահայտ սկսել է ու այն տանում է կրկին ստերի ու պրիմիտիվ մանիպուլ յացիաների ուղղությամբ՝ լավ հասկանալով, որ իր ժեխից ոչ ոք չի ստուգելու իր ասածները»: Մյուս կողմից՝ Գ. Համբարյանը նկատում է, որ հասարակության մի լայն շերտ էլ կողմնորոշված չէ այն հարցում, թե ընտրությունների ժամանակ ում է ձայն տալու: Միևնույն ժամանակ, նրա խոսքով, հունիսի 20-ին ճակատագրական ընտրություն է լինելու: «Սա քաղաքական պայքար չէ, սա Հայաստանի գոյության պայքարի ընտրություն է: 30 տարի չկարողանալով Հայաստանը դրսից քանդել՝ թուրք-ադրբեջանական տանդեմը շատ հեշտ և շատ պրիմիտիվ քայլով Հայաստանը քանդեց ներսից՝ ստանալով այն, ինչ ուզում էր: Դրսից չկարողանալով քանդել՝ նրանք առաջնորդվեցին «տրոյական ձի» նվեր տալու տարբերակով: Նիկոլ Փաշինյանին պատրաստեցին ու իշխանության բերեցին:

Հիմա կապիտուլ յանտը սկուտեղի վրա Արցախի տարածքների 75 տոկոսը տալը մարսել է ու, լկտիաբար և ցինիկաբար նախահարձակ լինելով, փորձում է իշխանությունը պահել, որպեսզի շարունակի իր հակահայ գործունեությունը: Նախօրեին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը շատ պարզ բացահայտումներ արեց՝ կապված Մեղրիի միջանցքի հետ: Ս. Լավրովը, որն աշխատանքային այցով Երևանում էր, հայ հասարակության համար շատ պարզ ու բացահայտ հայտարարեց, որ այդ միջանցքի հեղինակը Ն. Փաշինյանն է: Սա նշանակում է նաև այն, որ ընտրություններից հետո, եթե, Աստված չանի, Փաշինյանն անցնի, Մեղրիի միջանցքը չէ, ամբողջ Սյունիքն է նվիրելու ադրբեջանցիներին: Մեծ հաշվով, գալիք ԱԺ արտահերթ ընտրությունները Հայաստանի փրկության ընտրությունն են լինելու»,-ասաց նա:

Գագիկ Համբարյանը շեշտեց, որ ոչ ոք պարտավոր չէ մեր փոխարեն պահել մեր պետականությունը:«Եթե հայ հասարակությունը գտնում է, որ Հայաստանի իշխանություն կարող է լինել թուրքի առաջ ծնկած, ամեն օր թուրքերի կողմից նվաստացվող, նսեմացվող Փաշինյանը, ապա դա ինքնաոչնչացման ճանապարհ է: Եթե գտնում են, որ նա իր թերուս, տգետ ու թրքամոլ գործակալների թիմով պետք է վերարտադրվի, այսինքն, եթե գտնում են, որ պետք է ինքնաոչնչացման գնանք, դրանից, իհարկե, օգտվելու են մեր չակերտավոր բարեկամները և մեր բացահայտ թշնամիները: Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ նույն եվրոպացին կամ ամերիկացին գալու է հայերին թուրքերից փրկելու, չարաչար սխալվում են: Նույն եվրոպացիները և ամերիկացիները շատ վաղուց կողմնորոշվել են: Իրենց գլոբալ խաղերում իրենք իրենց դաշնակիցներն ունեն մեր տարածաշրջանում:

Եթե որևիցե մեկը Երևանում մտածում է, որ եվրոպացիները, ամերիկացիներն ու թուրքերը Հայաստանի պատճառով կփչացնեն իրենց միջև ձևավորված դաշնակցային հարաբերությունները, կրկին չարաչար սխալվում են: Նույն ամերիկացիներն անգամ 45 միլիոնանոց Ուկրաինայի համար «լավ ու վատ» չեղան Ռուսաստանի հետ: Մեծ հաշվով, եթե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վերարտադրվի, իմացեք, որ ՀՀ անկախ հանրապետությունը շատ կարճ ժամանակահատվածում կոչնչանա, իսկ հայերն էլ, որոնք ՀՀ-ում պարզ մեծամասնություն դարձան ռուս-պարսկական պատերազմներից հետո, կրկին կվերադառնան հին տաշտակին, իսկ մտավորական և ինտելեկտուալ հատվածը կթողնի ու կլքի երկիրը: Ինչպե՞ս կարող է այդ հատվածը նստել ու նայել, թե ինչպես է ժեխն ու փթիրը կործանում երկիրը: Կարծում եք՝ ընդմիշտ պայքարելո՞ւ են: Այդպիսի բան չկա»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով կառավարման խնդիրներին ու այդ համատեքստում դիտարկելով նաև ՄԻՊ Արման Թաթոյանի դեմ բացահայտ արշավը՝ նաև ՀՀ իշխանության ներկայացուցիչների կողմից, Գագիկ Համբարյանը մի քանի հանգամանք նշեց՝ ընդգծելով, որ ՄԻՊ-ի դեմ արշավն ավելի լայն գործընթացի մի դրվագ է ընդամենը: «ՄԻՊ-ի դեմ ամբողջ արշավը Նիկոլին պարտադրված է Ադրբեջանից: Եթե ուշադիր լինենք, կտեսնենք, որ ՄԻՊ Արման Թաթոյանի դեմ հարձակումներն ու բողոքները նիկոլաադրբեջանական տանդեմի կողմից համատեղ են իրականացվում: Այդ տանդեմն ու Փաշինյանին սպասարկող թրքամետ որոշ բաշիբոզուկներ բացահայտ ՄԻՊ-ի դեմ են դուրս գալիս հենց այն ժամանակ, երբ նույն ադրբեջանական մամուլում Ա. Թաթոյանի դեմ հոդվածներ են լույս տեսնում, և Ադրբեջանի դիվանագետներն ու պաշտոնյաներն աջ ու ձախ բողոքում են ՀՀ ՄԻՊ-ի աշխատանքներից: Իսկ ավելի լայն իմաստով՝ այն, ինչը նախկիններն իրենց թույլ չէին տալիս, սա իրեն թույլ է տալիս՝ բացահայտ խախտելով բոլոր օրենքները, խախտելով ազատությունները: Նույն տրամաբանության մեջ կարող ենք դիտարկել նաև բուհերի ռեկտորների ընտրության հարցն ու բուհերի նկատմամբ բացահայտ տեռորը: Երեք տարի իշխանության լինելով՝ Փաշինյանն ամեն ինչ անում է ՀՀ-ում բարձրագույն կրթությունը քանդելու համար:

Շիրակի պետական համալսարան, ԵՊՀ, Պոլիտեխնիկական համալսարան: Իշխանության գալուց հետո հարձակում ռեկտորների նկատմամբ և այլն: Մեծ հաշվով, այս մարդը քանդում է ամեն ինչ: Նա եկել է քանդելու և դրա փոխարեն ոչինչ չստեղծելու համար: Նա նաև դիտավորյալ մեր բանակը պարտության տարավ: 44 օր խաբելով հասարակությանը՝ մարդկային, նյութական ու տեխնիկական մեծ կորուստներ հասցրեցին բանակին: Այն խոսքերը, թե բանակը թալանվել է, ու դա էր պատճառը, որ չկարողացանք պատերազմել, զառանցանք է: Հայկական բանակը եզակի կայացած ինստիտուտներից էր, բայց բոլորն էլ գիտեին Ադրբեջանի ֆինանսական, նյութական հնարավորությունները և այն, որ մենք երկարատև պատերազմ չէինք կարող մղել: Բայց ոչ՝ բոլոր միջնորդությունները մերժելով՝ ոչնչացման տարավ նաև այդ ինստիտուտը»,-եզրափակեց մեր զրուցակիցը: 

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ժողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութ