«Եղանակը կարող է ազդել Մոսկվայում Հաղթանակի շքերթի օդային հատվածի վրա». Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայում վատ եղանակյաին պայմանները կարող են ազդել Կարմիր Հրապարակում Հաղթանակի օրվա առթիվ կազմակերպվող շքերթի օդային մասի վրա, «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ մայիսի 8-ին և 9-ին ՌԴ մայրաքաղաքում տեղումներ կլինեն։ «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար աշխատակից Եվգենի Տիշկովեցը ասել է, որ սա կասկածի տակ է դնում շքերթի օդային մասը. խմբային թռիչների համար պարզ եղանակային պայմաններ են անհրաժեշտ, որպեսզի տեսողական շփում լինի:
Նշենք, որ մայիսի 9-ին Մոսկվայում տեղի է ունենալու շքերթ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 76-ամյակին:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...
3
Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը



