Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանությունների համար այս ամբողջ ողբերգությունը «մի փոքր այլ միջավայր» է․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան վերջին պատերազմի հետևանքները հայ ժողովուրդը դեռ երկար է զգալու։ Տարիներ շարունակ հաղթանակի դիրքերից հանդես եկող հանրությանը 44 օր մոլորեցնելուց հետո ընդամենը րոպեների ընթացքում հրամցվեց ստորացուցիչ պարտությունը։ Ու մարդիկ մինչ օրս չեն կարողանում ու չեն ցանկանում համակերպվել այդ պարտության հետ։ Եվ ընդհանրապես, երկրում փոխվել է ընդհանուր մթնոլորտը։ Չկա ուրախություն, չկա ոգևորվածություն, ինչպես նախկինում։ Այդպես, եթե մենք մինչև 2020 թվականը մայիսի 9-ը մեծ հանդիսավորությամբ նշում էինք որպես եռատոն, ապա Փաշինյանի օրոք մենք այլևս չունենք այդ եռատոնը։ Ու այսքան կորուստներից և զոհերից հետո թվում է, թե ընդհանրապես տոն չի մնացել։

Սակայն այս ամենը միայն 44 օրվա կամ վեց ամսվա խնդիր չէ. 2018 թվականի իշխանափոխությունից անմիջապես հետո ճանապարհ հարթվեց ողբերգական իրադարձությունների համար։ Դրա համար մեր Արցախյան հաղթանակներն արժեզրկվեցին, իսկ հաղթանակների ուղին հարթած հերոսների դեմ տենդագին վարկաբեկման արշավ սկսվեց։ Ուստի պատահական չէ, որ իշխանությունների հետևողական ջանքերի արդյունքում երկու տարի շարունակ հաղթանակի բովով անցած ու պատմություն կերտած մարդիկ, մեր հաղթանակի հերոսները սևացվեցին և հանրությանը ներկայացվեցին «թալանչիների» պիտակի ներքո։ Իսկ հիմա, երբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ենք, Փաշինյանը իբր սկսել է հիշել, որ մենք նաև հերոսներ ունենք, որոնց պետք է գնահատել ըստ արժանվույն։ Հենց դրանով է պայմանավորված, որ վերջինս ի վերջո որոշեց «Հայաստանի ազգային հերոսի» բարձրագույն կոչում շնորհել լեգենդար հրամանատար Կոմանդոսին:

Հետմահու, Արցախյան հաղթանակները փոշիացնելուց հետո։ Պարզապես ողբերգություն է, որ Շուշին թշնամուն հանձնողն ու պարտության խորհրդանիշ դարձած անձը պարգևատրում է Շուշիի ազատագրման հարցում մեծ ներդրում ունեցած հրամանատարին։ Ի դեպ, մի ուշագրավ դետալ չէր կարող վրիպել մարդկանց ուշադրությունից. լեգենդար Կոմանդոսին հետմահու շնորհված Հայրենիքի շքանշանը հանձնելով նրա որդուն՝ Հայկ Տեր-Թադևոսյանին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե շատ ցավալի է, որ կոնկրետ բովանդակություն ունեցող պարգևը հանձնում են «մի փոքր այլ միջավայրում», քան կցանկանային: Ստացվում է, որ մեր հայրենիքի կորուստը և հազարավոր զոհեր, վիրավորներ ունենալը, ստորացուցիչ պայմաններ ընդունելը, Հայաստանի ու Արցախի անվտանգությունը լիովին խարխլելը Նիկոլ Փաշինյանի համար «մի փոքր այլ իրավիճակ» է։

Այլ կերպ ասած՝ իր համար պարտությունից հետո շատ բան չի փոխվել։ Սա նույնիսկ խայտառակություն չէ, սա ողբերգություն է: Բայց շատ ավելի մեծ ողբերգություն կլինի, եթե ինչ-որ հրաշքով այս անձն ու իր խմբակը հանկարծ վերարտադրվեն: Իսկ դրա համար նա ամեն միջոցի դիմում է և դիմելու է, չի խորշելու ոչնչից: Նա հիմա էլ կեղծ շոունոր է բեմադրում, «չոքեչոք» Եռաբլուր է այցելում, գյուղեր է այցելում, իր ոտքերի տակ ոչխար մորթել է տալիս։ Այս ամենն այլ կերպ, քան կեղծավորության մաստեր կլաս, դժվար է բնութագրել։ Իսկ այդ ամենի հերթական դրսևորումը երեկ էր՝ ԱԺում. ստերի, մանիպուլ յացիաների, կեղծիքի հավերժական թվացող շարան...

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամառային զորակոչը շարունակվում է. «Զինուժ»-ի անդրադարձըԱՄՆ-ի հարվածների վերսկսումից ի վեր Իրանում 50 մարդ է զոհվելԱրգենտինայի նախագահը վախենում է խանգարել թիմին, դրա համար հրաժարվել է մեկնել ԱԱ-2026-ի եզրափակչինՎանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են 2 «Opel»-ներըWildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասինՌուսաստանը պատրաստ է տրանսպորտային հարցերում օգնել Երևանին և Բաքվին. ԼավրովԾովասարում բախվել են համագյուղացիների վարած «Opel Astra»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներԱվետիք Չալաբյանի դեմ հարուցել էին խայտառակ, ամբողջությամբ ապօրինի մի գործ, որ չես կարող անտարբեր անցնել. ԱլեքսանյանՖԻՖԱ-ն չի պլանավորում ծխի պատճառով հետաձգել ԱԱ եզրափակիչըՖրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալովԿոտայքի մարզից աղիքային վարակի ախտանշաններով արդեն 13 պարցիենտ է բուժում ստանում․ ԱՆՀնդկաստանը ուղեծիր է դուրս բերել իր առաջին մասնավոր մշակված հրթիռըՀայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարումՀայաստանում բալի տեսակավորման նոր համակարգը կապահովի արտահանման համար ավելի բարձր որակ Մի լուսանկար, որը դարձավ պատմություն․ Մեսսին ու Յամալը՝ մանկությունից մինչև աշխարհի գլխավոր բեմ Ընկերությունները կապարակնքելը վատ պրակտիկա է. Հրայր ԿամենդատյանԱրարատի գագաթին հնչեց հայկական դհոլըՏուժածներ, հրդեհ և փրկարարական աշխատանքներ․ Wildberries-ի պահեստների շուրջ նոր մանրամասներ Ինչպե՞ս պաշտպանվել և ի՞նչ անել օձ տեսնելիս. մասնագետի խորհուրդները Չորս հայ կինոգործիչներ ընտրվել են Կաննի կինոփառատոնի «Քննադատների շաբաթ Next Step Studio» ծրագրի համար Ինչի՞ց են թունավորվել Բյուրեղավանի բնակիչները, քանի՞ հիվանդ է դիմել Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 5,000-ը Trust Way. վստահելի լոգիստիկ գործընկեր՝ ավելի քան 250 գործընկերոջ համար Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին Նովոսիբիրսկի մարզում երկրաշարժ է տեղի ունեցել Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զnրքերի դուրսբերման հարցը երկրի հարավից Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով Ընդդիմությունն այսօր պետք է կատարի «քաղաքական զսպաշապիկի» դեր. Արեգ ՍավգուլյանԳաղափարը չի կարելի մոռանալ, իսկ հավատը՝ կոտրել. Ցոլակ ԱկոպյանԲաքվի նոր ռազմավարությունը․ դրա համար միլիոններ է ծախսումՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Երկնաքերերի ռեկորդների ժամանակաշրջանը. ե՞րբ և ինչո՞ւ մարդիկ սկսեցին գերբարձր շենքեր կառուցել. «Փաստ»Եթե Թրամփը կարծում էր, որ Իրանի հետ hրադադարի հուշագիրն իրեն հնարավորություն կտա հանգիստ անցկացնել ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, կարծես սխալվել է․ Զաքարյան Հայաստանն ունի թույլ իշխանություն, և բոլորը հօգուտ իրենց փորձում են դա ծառայեցնել. Արմեն ՄանվելյանՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 հուլիսի). Հայտարարվել է համազգային կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտության մասին. «Փաստ»Հայ ժողովուրդն առաջինն ինքն իրեն և իր պետությունը պետք է սիրի և գնահատի. Արսեն ԳրիգորյանՌուսաստանուոմ երկարացրել են պերովսկիտային արևային վահանակի կյանքի տևողությունը. 1800 ժամ աշխատանք և 99% արդյունավետություն Քաղաքական ուժերը վերադառնում են համայնքներ․ ի՞նչ է փոխվում ԶՊՄԿ-ն հերթական անգամ նշեց ոլորտի գլխավոր մասնագիտական տոնը՝ Հանքագործի և մետալուրգի օրըԻ՞նչ էր ասել Ալիևը, որն աննկատ մնաց մեր հանրային դաշտում․ ադրբեջանագետ «Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ Երբ խոսակցությունների ծավալը գրեթե միշտ գերազանցում է իրականում կատարվող գործի ծավալին. «Փաստ»Գիշերվա ընթացքում Բյուրեղավանում աղիքային վարակի ախտանշաններով ևս 14 կանչ է ստացվել 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտվել է 2288 հանցագործություն Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ»Երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում․ Աբրահամյան Շուտով այս օդը մեզ կկործանիԿվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել