Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում երկրորդ արտակարգ դեպքն է գրանցվել․ Ավելի քան 70 աշակերտ է տարհանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱստրախանի շրջանի Նարիմանովսկի շրջանի Սոլյանկա գյուղի դպրոցում աշակերտներից մեկը պղպեղի սփրեյ է օգտագործել․ Դեպքի վայրում շտապօգնության բժիշկները զննում են երեխաներին, հայտնում է Ինտերֆաքս-ը:
«Ահազանգ է ստացվել, որ աշակերտներից մեկը դպրոցի շենքում պղպեղի սփրեյ է օգտագործել: Ընդհանուր առմամբ, դպրոցի երկրորդ հարկից մասնակիորեն տարհանվել է 70 երեխա և 5 ուսուցիչ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դասապրոցեսը չի ընդհատվել:
Տեղում գտնվող շտապօգնության խումբը նախնական հետազոտություն է անցկացնում երեք երեխաների նկատմամբ, նրանց վիճակը բավարար է:
Տեղում աշխատում է մասնագիտացված հրշեջ-փրկարարական ջոկատի ճառագայթման և քիմիական հետախուզության շարժական համալիրի բաժինը:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



