Երևան, 26.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Չորս պայման Հայաստանի վարչապետ դառնալու համար․ hարկ է ընտրել ազգային ուժի

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանի ինքնալուծարումից հետո թևակոխում է նախընտրական փուլ, տասնյակ, միգուցե ավելի քաղաքական ուժեր հայտ են ներկայացնում՝ մասնակցելու արտահերթ ընտրություններին։ Որքան էլ նշենք գաղափարական պայքարի անհրաժեշտության մասին, այդուհանդերձ, Հայաստանի քաղաքացիները, ընտրություն կատարելիս, առաջին հերթին առաջնորդվում են քաղաքական թիմի առաջնորդի անձով։ Համենայն դեպս, այդպես է եղել անկախության ողջ ընթացքում, այդ միտումը, ցավոք, կպահպանվի նաև առաջիկայում։ Նման պայմաններում կարևորագույն հարցը մեկն է՝ ո՞վ կարող է հավակնել Հայաստանի հաջորդ վարչապետի պաշտոնին։ Ընտրողը պետք է հնարավորություն ունենա հստակ տարանջատել կեղծը՝ ճշմարիտից, ազգայինը՝ ապազգայինից, պոպուլիզմը՝ իրական գործից։

«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանը միակն է, ով հստակ չափորոշիչներ է առաջադրում վարչապետի հաջորդ ընտրության համար։ Ասրյանը նախօրեին արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարի պաշտոնը կարող է զբաղեցնել արցախյան պատերազմներին մասնակցած, պետական կառավարման համակարգում առնվազն հինգ տարվա աշխատանքային փորձ ունեցած, կոռուպցիայի մեջ չթաթախված, ազգային արժեքների կրող, Հայ առաքելական եկեղեցու հետևորդ և արտաքին հստակ ուղղվածություն ունեցող գործիչ։

Իհարկե, կարելի է տասնյակ այլ պահանջներ ներկայացնել վարչապետի թեկնածուին, սակայն հենց Ասրյանի արձանագրած այս չափորոշիչներին համապատասխանող անձն է, որ կարող է ստանձնել երկրի ղեկը և դուրս բերել պատերազմից հետո ստեղծված աննախադեպ ճգնաժամից։ Առաջիկայում ընտրական մարաթոնի մասնակիցները հանրահավաքներում և հարցազրույցներում, ելույթներում և քարոզներում փորձելու են ստանալ ընտրողի քվեն։ Հայաստանը փոքր երկիր է, որտեղ բոլորը բոլորին ճանաչում են։ Եվ նույնիսկ տեղեկատվական աղմուկը չի կարողանա լռեցնել Հայաստանի քաղաքացուն։ Ընդամենը պետք է նայել հավակնորդների ցանկը, գնահատել նրանց կարողությունները, հասկանալ, թե ով կարող է դառնալ Հայաստանի վարչապետ։ Իսկ ընտրությունը, փաստենք, այնքան էլ մեծ չէ։

«Հայաստանի վարչապետի այն թեկնածուն, ով չի համապատասխանում վերոնշյալ բոլոր չափորոշիչներին, երբեք չի կարող հավակնել Հայաստանի հաջորդ վարչապետի պաշտոնին, ասել է թե՝ չի կարող լինել Հայաստանի ու հայ ազգի առաջնորդը»,- նշել է Խաչիկ Ասրյանը։

Վարդան Այվազյան

 
Ucom-ը COP17-ում ներկայացրել է տեխնոլոգիաների դերը բնության պահպանության գործում Գավառի համայնքային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդ Սևան-Մարտունի ճանապարհին «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունիԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել Ադրբեջանը կոշտ նախազգուշացում է հղել Իրանին․ զբաղվեք ձեր երկրի խնդիրներով Հայաստան կժամանի Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենը Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանին 75-ամյա գողին գտնելու համար 69 մլն դրամ են խոստացելԿարեն Ասլանյանը 3 փայլուն հաղթանակից հետո ևս կիսաեզրափակչում է․ ԱԱ Գյումրիում՝ տներից մեկում, հրդեհ է բռնկվել. փրկարարները մարել են կրակը Առջևում շատ լուրջ խոսակցություն է․ Պեսկովը՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասին Ռադան քվեարկել է Ուկրաինայում ռшզմական դրության երկարաձգման օգտին Աշխատանք չունեցողների համար նոր հնարավորություն․ պետությունը մինչև 250 հազար դրամի աջակցություն կտրամադրի Երևանում թալшնել են «Հայփոստ»-ի մասնաճյուղերից մեկը․ գnղացել են հանգանակությունների արկղը Ինչ ազդեցություն կունենա Հայաստանի վրա Իրանի դեմ ուղղված ագրեսիան Իրանը՝ ընդդեմ հիջաբի․ Թեհրանի ուղերձը Բաքվին Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել «Զբաղվեք ձեր խնդիրներով»․ լարվածության նոր ալիք` Ադրբեջանի և Իրանի միջև Ֆրանսիան ընդլայնում է իր միջուկային զսպման դերը Եվրոպայում Ողբերգական վթարից տուժած 5 երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել, երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է. Ավանեսյան Հայտնաբերվել է վիտամին D-ի անբավարարության դեմ պայքարի զարմանալի միջոցԵղանակը կտրուկ կփոխվի․ անձրև ու ամպրոպ՝ Երևանում և հանրապետության մի շարք շրջաններում Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի հոկտեմբերի 19-25-ը Փոփոխվող Եվրոպան և ֆրագմենտար քաոսի Հայաստանը․ Վահե Հովհաննիսյան Գերմանիայի տնտեսությունը հրատապ բարեփոխումների կարիք ունի. Մերց Զելենսկին հայտնել է տարածքային հարցի քննարկման իր պայմանը Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն ավարտվում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն 24-ամյա ուսուցչուհին փորձել է փրկել զուգարանում մնացած աշակերտուհուն և ինքն է մահացելԷրդողանն աշխատանքից ազատել է իր խորհրդականին, որը քննադատել էր Ադրբեջանում հիջաբի արգելքը Թրամփը արգելափակել է Իրանի դեմ Իսրայելի նոր հարվածները․ CNN Գերմանական նավահանգստում զբոսաշրջային նավը բախվել է կոնտեյներատար նավերի Գազ չի լինելու հոկտեմբերի 27-ին 10:00-ից մինչև հոկտեմբերի 28-ը 18:00-ն ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքներըԶելենսկին՝ Պուտինին փոխանցված փաստաթղթի բովանդակության մասին Մենք ունենք հետախուզական տվյալներ, որ մեր թշնшմիները կարող են փորձել խանգարել ընտրությունների անցկացմանը. Նեթանյահու ԿԸՀ-ն հրպարակել է ՏԻՄ ընտրությունների պաշտոնական նախնական արդյունքները Այսօր տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն Մեծամորում բախվել են «Toyota Ipsum»-ը և «Ford Mustang»-ը․ կա 1 զnհ․ 4 վիրավnրներց մեկը հղի կին է 80-ամյա թոշակառուն կուլ է տվել պրոթեզներըՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Շնորհակալություն ենք հայտնում Գորիսի և Գավառի մեզ վստահության քվե տված բոլոր հայրենակիցներին, և խոստանում ենք հետևողական լինել՝ արդարացնելու ձեր թանկ վստահությունը. Ա. ՉալաբյանԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում. հասցեներ «Քարի լիճ» տանող ճանապարհին ավտոբուսն արգելափակվել էր ձյան շերտում Մասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը Կինը, ձեռքին գինու շիշը, փորձել է մետրոյում առևանգել 7-ամյա աղջկաNaré-ն վերադարձավ հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբԱրաղչին Եվրոպայում տեղի ունեցող բողոքի ցույցերը կապել է էներգետիկ շուկաներում անկայունության հետևանքների հետ