Ադրբեջանցիներն ամբողջությամբ վերցրել են Սև լիճը. ռուսները բանակցում են. Սյունիքի նախկին մարզպետ
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՍյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն Aysor.am-ի հետ զրույցում հայտարարեց՝ ադրբեջանցիները ամբողջությամբ վերցրել են Սև լիճը։
«Գիշերը բարձրացել են Իշխանասարի ուղղությամբ, լճերը քանի որ նոր քարտեզագրմամբ իրենցն են 30 տոկոսով, հիմա իրենք ամբողջ լիճն են վերցրել, լուրջ վտանգել են Գորիս համայնքը. քաղաքը և՛ ոռոգման, և՛ խմելու ջրի համար այնտեղից էր օգտվում», - ասաց Վահե Հակոբյանը։
Նա նշեց, թե սա լրջագույն խնդիր է դառնալու։
Նախկին մարզպետն ասաց, թե վիրավորների մասին տեղեկություն չունի։
«Ռուսներն արդեն այնտեղ բանակցում են մեր ներկայացուցիչների հետ, փորձում են հետ մղեն, եթե հետ չմղեցին, մենք խնդիր ենք ունենալու, հաստատ», - նշեց Վահե Հակոբյանը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
3
Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում
4
Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին
5
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից



