Մոնիկա Գրիգորյանի look-երը «Միսս տիեզերք» մրցույթի միջոցառումներին
ԼԱՅՖTert.am Life-ն իր ընթերցողներին պատմել է, որ «Միսս տիեզերք» մրցույթում Հայաստանի այս տարվա ներկայացուցիչ Մոնիկա Գրիգորյանն արդեն մեկնել է ԱՄՆ, որտեղ մայիսի 17–ին կկայանա մրցույթը։
Մեկնելուց հետո Մոնիկան շատ ակտիվ է Ինստագրամում։ Պարբերաբար լուսանկարներ է հրապարակում այնտեղ իր հանդիպումներից, կազմակերպված միջոցառումներից։ Tert.am Life–ն առանձնացրել է, թե ինչ look-երով է Մոնիկան ներկայանում այնտեղ։
Ի դեպ, ավելի վաղ մեզ հետ զրույցում Մոնիկան ասել էր, որ մրցույթին խոսելու է իր ծանր մանկությունից, որովհետև 10 տարեկանում կորցրել է հորը։
«Ընտանիքիս հետ շատ դժվարություններ ենք հաղթահարել: Խոսելու եմ այդ մասին ու միակողմանի ծնողազուրկ մեծանալս կապեմ պատերազմի ընթացքում ծնողազուրկ դարձած հազարավոր ճակատագրերի հետ: Հաղորդագրությունն այն է, որ կարողացել եմ հաղթահարել այդքան դժվարությունը»,- նշել էր նա։