Երևան, 25.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Գործող իշխանություններն ունակ չեն որևէ խնդիր լուծել»․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Ադրբեջանի գործելաոճը ոչ միայն զարմանալի չէ, այլև կանխատեսելի է, որ իրենք յուրաքանչյուր հարմար պահ բաց չեն թողնելու հերթական սադրանքներին դիմելու տեսանկյունից: Վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած բոլոր իրադարձությունները վկայում են, որ Ադրբեջանը հնարավորության դեպքում էլ ավելի մեծ մասշտաբների սադրանքների է գնալու:

«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հենակետ» վերլուծական կետրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը: Հիշեցնենք, որ երեկ, ըստ ՊՆ-ի, ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ «Եղանակային պայմանների բարելավումը ևս նպաստավոր պայմաններ է ստեղծում հարմար դիրքեր վերցնելու, ինժեներական աշխատանքներ կատարելու տեսանկյունից, բայց մենք պետք է համակարգված դրա դեմն առնենք: Եթե թույլ տանք, վաղը մյուս օրն էլ ավելի մասշտաբային գործողությունների են դիմելու: Նման սադրանքները պետք է արդյունավետ կանխել»,-ասաց նա:

Մեր զրուցակցի կարծիքով, նմանատիպ սադրանքներին դիմակայելու, հետագայում դրանք թույլ չտալու ու նման գործողությունները կանխելու համար նախ՝ ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է անհրաժեշտ ունակություններով օժտված լինի: «Մինչդեռ մենք տարբեր առիթներով համոզվում ենք, որ գործող իշխանություններն ունակ չեն որևէ խնդիր լուծել: Առավել ևս անվտանգային բարդ խնդիրներ լուծելու համար հմտություն, գիտելիքներ են պետք: Այս պահին պարզ, անզեն աչքով երևում է, որ նշվածներն իսպառ բացակայում են քաղաքական ղեկավարության մոտ»,-ասաց փորձագետը: Վ. Մանգասարյանի հետ զրույցում անդրադարձանք նաև տեղեկատվական դաշտին: Մասնավորապես, երբ պաշտոնական հայտարարությունների բացակայության, դրանց ոչ ժամանակին կամ իրար հակասող լինելու պարագայում վակուումը լցվում է տարատեսակ լուրերով:

«Նախկին երեք նախագահների օրոք ՊՆ-ն միակ կառույցն է եղել, որ հասարակության լայն շրջանակների կողմից մեծ վստահություն է ունեցել անկախ ամեն ինչից, այդ թվում՝ անկախ քաղաքական հայացքներից: Իսկ այսօր առկա վիճակը իր պարզ բացատրությունն ունի: Հասել ենք նման իրավիճակի ռազմաքաղաքական ղեկավարության ապաշնորհ աշխատանքի պատճառով: Հենց դրա արդյունքում է, որ մարդկանց վստահությունը կորել է: Հենց դրա պատճառով է այլ մեկնաբանությունների դաշտ բացվել: Իսկ առնվազն նախկին շրջանի վստահությունը վերականգնելու համար տարիների աշխատանք է հարկավոր: Այսօր առկա անվստահության մթնոլորտն ապաշնորհ ղեկավարման արդյունք է»,- շեշտեց փորձագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պուտինի և Թրամփի միջև ներկայումս նոր զրույց նախատեսված չէ. Պեսկով«Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումըԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ-ում հերթական Ozon-ի լոգիստիկ կենտրոն է բռնկվել անօդաչուի գրոհից հետոՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՄեկնարկել է «Ծաղկաձոր Օփեն» շախմատի միջազգային մրցաշարըՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումԱրթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր2 զոհ, 5 վիրավոր. նոր մանրամասներ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի ողբերգական ավտովթարիցԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըWOFA-ն Վիեննայի փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցության հարցով հրատապ նիստ է գումարելԱրտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատին12 Սուրբ վարդապետների հիշատակության օրն էՀիտլերի նախկին նստավայրն այրվել էՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով ԿԸՀ-ն հավատարմագրել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՆորայր Հախոյանը 1/8 եզրափակչում պարտվեց աշխարհի չեմպիոն Վախթանգ Լոլուային. ԱԱԼուգանսկին Ուկրաինայի հարվածի հետևանքով 1 մարդ ծայրահեղ ծանր վիճակում էՖրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույցերի և անկшրգությունների նոր ալիք Երևանում կառուցվող բարձրահարկ շենքից աշխատակիցը ընկել է ու մшհացել Խոշոր ավտովթար Արենիում․ 2 վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները Գերմանիան ամեն օր բшխվում է Ռուսաստանի կողմից անկայունացման փորձերի․ Մերց Փաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք ՉալաբյանԱյսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է․ հայ մեծանուն դերասանը կդառնար 97 տարեկան Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման Խոջոյան «Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՄարտունու քաղաքապետի թեկնածուն հարցաքննվելուց հետո դուրս եկել հակակոռուպցիոն կոմիտեից. Փաստաբան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը ՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԳիտական հետազոտությունների արդյունքները պետք է հիմք ծառայեն մեր որոշումների համար․ Ժաննա Անդրեասյան Ընդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի սննդի օբյեկտի գործունեությունը Փաշինյանը խոստովանե՞լ է, որ Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ունենա․ ինչ է ասել վարչապետըԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՉինաստանը կոչ է անում վերջ դնել տիեզերական սպառազինությունների մրցավազքին Փարիզի փողոցներ են դուրս բերվել ժանդարմերիայի զրաhամեքենաները զանգվածային ցույցերից առաջ Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամ Երևան-Մոսկվա չվերթը հարկադիր վայրէջք է կատարել Օմսկում Ֆիլիպիններում ուսումնական թռիչքի ժամանակ բшխվել են երկու SF-260 ինքնաթիռ. կան զnhեր «Զվարթնոցում» հերթերից դժգոհությունները չեն դադարում․ ե՞րբ ՀՀ քաղաքացիները կկարողանան անձնագրի սքանավորմամբ հատել սահմանը Դատարանի որոշումը՝ հօգուտ Եկեղեցու․ ինչ է փոխվում կարգալույծ հռչակված հոգևորականների գործերովՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանԲաճկոն, որը Շանելի շնորհիվ առանձնացավ իր այլ «ազգականներից». «Փաստ»Հորդանանում եկեղեցու վրա հարձակման հետևանքով 7 մարդ զոհվել է, 40-ը՝ վիրավորվել Ըմբշամարտի ԱԱ. Մալխաս Ամոյանն ու Սուրեն Աղաջանյանը պարտվեցին 1/8 եզրափակիչում Վայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմում