Նյու Յորքում միլիոնավոր դոլարների ադամանդները նետել են աղամանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆյու Յորքում ոստիկանությունը բացահայտել է ոսկեղենի խանութից միլիոնավոր դոլարների ադամանդերի գողությունը: Թանկարժեք քարերը սխալմամբ նետել էին աղբամանը:
Քննությունը պարզել է, որ Մանհեթենի բազմահարկ շենքում տեղակայված ոսկեղենի ու թարկարժեք քարերի խանութը, գողության օրը տեղափոխվել է շենքի այլ հարկ: Բեռնակիրները երեք փայտե արկղ անպետք են համարել ու նետել աղբամանը: Հենց այդտեղից էլ նոյեմբերի 24-ին շենքի անվտանգության աշխատակից Ուիլֆրեդ Մարտինեսը գտել է ադամանդներն ու յուրացրել:
47-ամյա Մարտինեսին ֆիքսել են անվտանգության տեսախցիկները, որոնք տեղակայված են երրորդ հարկի միջանցքում: Ոստիկանությունը կալանավորել է նրան, որը հարցաքննության ժամանակ չի հերքել իր մեղքը եւ խոստացել է վերադարձնել 3,2 մլն արժողությամբ 17 կարատանոց ադամանդը: Նա վերադարձրել է նաեւ մի քանի ավելի քիչ թանկարժեք քարեր եւ 10 հազար դոլար կանխիկ փող: Մնացած ադամանդները նա գաղտնի իրացրել է նույն շենքում աշխատող մեկ այլ ոսկերիչի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ներկայումս ոստիկանությունը որոնում է մնացած ադամանդները, որոնց արժեքը գնահատվում է 5-10 մլն դոլար:



