Երևան, 09.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վերիշեն և Ակներ գյուղերի բնակիչները ՄԻՊ-ին են ներկայացրել ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկվելու հարցը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի ուղեկցությամբ հանդիպումներ է ունեցել Վերիշեն և Ակներ գյուղերի բնակիչների հետ: Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը:

Արման Թաթոյանը գյուղերի բնակիչներին ներկայացրել է Սև լճի ու դրան հարակից տարածք իր փաստահավաք աշխատանքների արդյունքները. ադրբեջանական զինված անձինք մայիսի 12-ին անօրինական առաջխաղացում են ունեցել դեպի ՀՀ սահմաններից ներս, մասնավորապես՝ Սև լճի տարածք` քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ` վկայակոչելով ինչ-որ բացահայտ կեղծ քարտեզ: Պաշտպանը շեշտել է, որ ադրբեջանական զինվորականների այդ արարքը բացարձակ զուրկ է որևէ իրավական հիմքից:

Գյուղերի բնակիչները Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպմանը ահազանգել են, որ Սև լճի տարածքում ու դրանից ներս` դեպի իրենց բնակավայրերը ադրբեջանական զինվորականների ներկայությունը կոպտորեն խախտում է իրենց կենսական իրավունքները, վտանգում են իրենց անվտանգությունն ու խաղաղ կյանքը:

Մասնավորապես, բնակիչները նաև նշել են, որ նրանք չեն կարողանում այլևս օգտվել արոտավայրերից, զբաղվել անասնապահությամբ, որ իրենց ընտանիքների եկամտի աղբյուրն է, խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներին չեն կարողանում պահել մակատեղիներում, ջուր խմեցնել կամ արածեցնել, չեն կարող հանգիստ լինել ոռոգման ու ջրային պաշարների իրենց հասանելիության համար: Ադրբեջանական զինվորականների ներկայությունը վտանգում է իրենց կյանքն ու անվտանգությունը, խաթարել է հոգեկան անդորրը:

Բնակիչները նշել են, որ Վերիշեն և Ակներ բնակավայրերը պետք է ընդգրկվեն ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկում, ինչը հնարավորություն կտա օգտվել սոցիալ-տնտեսական արտոնություններից:

Հիմնավորումների թվում է նաև այն, որ անասնապահությունը բնակիչների հիմնական եկամտի և ապրուստի աղբյուրն է, իսկ գյուղերի արոտավայրերը գտնվում են Սև լճի և դրան հարակից տարածքում:

Գյուղերի բնակիչների բարձրացրած այս և մյուս հարցերը Մարդու իրավունքների  պաշտպանի աշխատակազմը կամփոփի, որի հիման վրա կձեռնարկվեն նրանց իրավունքների, այդ թվում՝  անվտանգությանը և կենսական կարիքների ապահովմանն ուղղված քայլեր:

 

   
Վենսը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանին համաձայնություն չի տվել Լիբանանը հրադադարի մեջ ներառելու համար Reuters. Իրանը կարող է բացել Հորմուզի նեղուցը ապրիլի 9-ին կամ 10-ին Իրանը վնասել է երկու ամերիկյան ռազմանավ Հավակնորդների մրցաշար․ 9-րդ տուրի արդյունքները Պարզվել է այսօր Սպիտակ-Վանաձոր ճանապարհի ողբերգական ավտովթարի հետևանքով մահացած ՀՀ ՊՆ զինծառայողների և բեռնատարի վարորդի ինքնությունը Հայ կինը ծաղկի պես նուրբ է, բայց լեռան պես ամուր… Սիրուշոն նոր լուսանկարներ է հրապարակել Ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Լիբանանում հրադադարը պատերազմը դադարեցնելու պայման է. Փեզեշքիան Օդի ջերմաստիճանը կնվազի․ ի՞նչ եղանակ է սպասվելու ապրիլի 9-ից 13-ը Միրզոյանը ողջունել է Երևան ժամանած Ղազախստանի ԱԳ նախարարին Չի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվել երկրի տնտեսական շահերին․ Ռոբերտ Քոչարյան Գազայում սպանվել է Al Jazeera-ի լրագրողը Երբ տնտեսությունը ուժեղ է, կարող ես բերել ուժեղ, կայուն և երկարատև խաղաղություն․ փոփոխությունը` միայն Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱսել Ռուսաստանին՝ դու ճանաչել ես Արցախը Ադրբեջանի կազմում, ես էլ եմ ճանաչել, աբսուրդային իրավիճակ է․ սա սեփական մեղքերը ուրիշների գրպանը գցել է․ Ռոբերտ ՔոչարյանԷստոնիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան IDBank-ը մասնակցեց ՀԲՄ մարզային համաժողովին՝ ներկայացնելով ՓՄՁ ոլորտի համար նորարար գործիքներըԱդրբեջանի ափերի մոտ հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Նախագահ Թրամփի կարմիր գծերը չեն փոխվել Իրանի հարցում․ Լևիթ Հայաստան–Իրան․ ռազմավարական գործընկերություն պետությունների միջև և արժեքային ընդհանրություն ժողովուրդների միջև. Արման ՎարդանյանՀրդեհ է բռնկվել Պառավաքար գյուղի տներից մեկում Մրցաշարի գլխավոր ուղերձը թմրամոլության և արատավոր երևույթների դեմ պայքարն է. Հովհաննես ԾառուկյանԱնհապաղ կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և պահպանել համաձայնեցված երկշաբաթյա հրադադարը․ Շարիֆ Զինադադարը պետք է ամբողջությամբ ներառի Լիբանանը․ Մակրոն Ռուսաստանի նախագահի հետ, այս տարիների ընթացքում, երբեք չի եղել գոնե մեկ կետ, որը կարող էր բերել անվստահության․ Ռոբերտ ՔոչարյանԿnղոպտել են «Մարսելի» գլխավոր մարզչի առանձնատունը Փաշինյանի նպատակն այն էր, որ բոլորին ցույց տար, որ ինքը այն մարդն է, որին բոլորն ընդունում են. Ռոբերտ ՔոչարյանՓաշինյանը Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին ազատել է պաշտոնից Մայրության և գեղեցկության օրը մեծ շուքով ու ջերմությամբ նշվեց Պլեխանովի անվան համալսարանի Երևանի մասնաճյուղում (տեսանյութ) Հիմա ինքնիշխան ենք, թե՞ ինքնիշխան չենք․ Էդմոն ՄարուքյանԱմբողջ խմբակցությունով առավոտից երեկո մեզնից եք խոսում. էս ի՞նչա քաղաքի վիճակը, ամոթը լավ բանա․ Ալիկ ԱլեքսանյանԱլավերդի քաղաքում «ZIL» մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, վնաuել հարակից տան հենապատը և հայտնվել տան բակում Հայաստանը լինելու՛ է ազատ, ժողովրդավարական և ուժեղ պետություն. Մուրազ ՇամոյանԹրամփն առաջարկ է արել Իրանին Իրանը դադարեցրել է Հորմուզի նեղուցով նավագնացությունը՝ Լիբանանի վրա Իսրայելի հարձակումներից հետո Ադրբեջանը Ռուսաստանից պահանջում է «ղարաբաղյան թեման քաղաքական քննարկման առարկա չդարձնել». Մոսկվայից խոստացել են պատասխանել Երևանում մեկնարկել է Doing Digital չորրորդ ֆորումըՏեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը Ուսուցիչները՝ Ուժեղ Հայաստանում. Նարեկ ԿարապետյանՀամայնքային ոստիկանները ձեռնարկած միջոցառումների արդյունքում հետախուզվողների են հայտնաբերել Իրանի ԻՀՊԿ-ն երկրի հարավում ոչնչացրել է Hermes անօդաչու թռչող սարք Բեյրութի վրա իսրայելական hրթիռային hարձակման hետևանքով uպանվել է ավելի քան 80 քաղաքացի. Կարմիր խաչ Վանաձոր-Սպիտակ ճանապարհին բախվել են «DAF» բեռնատարն ու «ՎԱԶ 21014»-ը. կա 2 զnh, 2 տուժած ՀՀ-ն կսկսի ֆինանսական տեղեկություններ փոխանակել տարբեր երկրների հետ. նախագծի քննարկում Ազգային ժողովում Կոնվերս Բանկը՝ ՓՄՁ համաժողովումԱռաջընթաց ամեն օր․ Ամիօ բանկը ներդնում է մասնաճյուղային ցանցի ունիվերսալացման մոդելԻնչպե՞ս են տնային կալանքի տակ գտնվողները մասնակցելու ընտրություններին Պատերազմի մասին թեզը բացարձակ կեղծիք է․ Ավետիք Չալաբյան Ինչպիսին է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Իսրայելի ՊԲ-ն «Առյուծի մռնչյուն» գործողության մեկնարկից ի վեր «Հըզբոլլահ»-ի դեմ իրականացրել է իր ամենամեծ հարվածը Եղանակը Հայաստանում․ լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում է բուք ու ձյուն, ինչպես նաև ուժեղ քամի