Երևան, 31.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչպես կոճգամի գյուտարարը ոչինչ չստացավ, փոխարենը միլիոնատեր դարձավ ուրիշը․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին տեխնիկական առաջընթացն այնքան է ծանրաբեռնել աշխարհի բոլոր երկրների գծագրողներին, որ անհրաժեշտություն է առաջացել հեշտացնել նրանց դժվար աշխատանքը: Հենց այդ ժամանակ էլ հայտնվել է այդ պարզագույն իրը՝ կոճգամը, որը ներկայումս էլ դեռ շարունակում է արժանապատվորեն ծառայել մարդկանց: Գրասենյակային կոճգամը մետաղական արտադրանք է, որը նախատեսված է ինչ-որ իր որևէ մակերեսի ամրացնելու համար (օրինակ՝ թուղթը գրատախտակին): Իսկ կոչվում է գրասենյակային այն պատճառով, որ ավելի հաճախ օգտագործվում է գրասենյակներում:

Դասական եվրոպական կոճգամը բաղկացած է գլխից և շեղբից: Գլխիկը կտրված է եռանկյունաձև, իսկ կտրվածքն էլ շեղբն է: Իսկ ամերիկյան կոճգամն ունի գլխադիր և ասեղնաձև շեղբ, ընդ որում, ասեղի երկարությունը կարող է տարբեր լինել: Դասական կոճգամներում, ի տարբերություն այլ տեսակների, շեղբի երկարությունը սովորաբար հավասար է գլխիկի շառավղին: Գերմանացի ժամագործ Յոհան Կիրստենն է համարվում եռանկյունաձև կլոր կոճգամի «հայրը»: Ինչպես հաճախ է պատահում, գյուտարարը ոչինչ չի ստացել իր գաղափարից, ամբողջ օգուտը ստացել են այլ մարդիկ: Վաճառական Օտտո Լինդշտեթը եղբոր՝ Պոլի հետ արտոնագրել է կոճգամը 1904 թվականին: Հետագայում Լինդշտեթը միլիոնատեր է դարձել, իսկ Կիրստենը ոչինչ էլ չի ստացել: Գրեթե նույն ժամանակ՝ 1900 թվականին, Ամերիկայում Էդվին Մուրը հիմնել է մի ընկերություն, որի կապիտալը կազմել է մոտ 100 դոլար: Այդ ընկերության արտադրած կոճգամը այն ժամանակ անվանվել է «a pin with a handle», այսինքն՝ «բռնիչով քորոց», որը նույն ամերիկյան կոճգամն է:

Որոշ ժամանակ անց Մուրը մեծացրել է արտադրությունը, որը ներկայումս էլ դեռ հաջողությամբ աշխատում է: 1904 թվականի հուլիսից մինչ օրս «Moore Push-Pin» ընկերությունը արտադրում է, ի թիվս այլ գրասենյակային իրերի, պլաստիկ բռնակով մեզ ծանոթ ամերիկյան կոճգամը: Սովորաբար, կոճգամի բռնակը նմանվում է մխոցի և կողմնային հատվածում ունենում է օղակաձև ակոսներ: Պլաստիկ բռնակի կենտրոնից դուրս է գալիս մետաղական ասեղը, որի երկարությունը կայունության համար սովորաբար ուղիղ համեմատական է սկավառակի բռնակի տրամագծին: Խորհրդային Միությունում կոճգամները բոլորովին այլ տեսք են ունեցել: Դրանք եղել են երկու տարբերակով՝ ամբողջական շտեմպավորված և հավաքովի: Կոճգամի գլխիկի կլոր և թեթևակի ուռուցիկ մակերեսին դրոշմվել է կոճգամի համարը և արտադրող ընկերության ապրանքային նշանը: Կոճգամները եղել են չորս համարների՝ կախված գլխիկի տրամագծից և շեղբի երկարությունից՝ 1, 2, 3 և 4:

Դրանք արտադրվել են տեղական արդյունաբերության ձեռնարկությունների կողմից և փաթեթավորվել 25, 50 և 100 հատով՝ ստվարաթղթե տուփերի մեջ: Եթե տուփի մեջ առկա էր 100 կոճգամ, այնտեղ լրացուցիչ տեղադրվել է մետաղյա կոճգամահանիչ: Արժե նշել, որ եռանկյունաձև շեղբով կլոր կոճգամի բախտը ավելի է բերել: Բանն այն է, որ ինչ-որ «հանճար» որոշել է այն օգտագործել ոչ թե բուն նպատակի համար, այլ գտել է մեկ այլ կիրառություն՝ կոճգամը դնել շեղբով վերև կողքինի աթոռին, երբ նա տեղից վեր է կացել: Կոճգամի ստեղծողի անունը պատմությունը պահպանել է, իսկ թե ով է եղել այդ հիմար կատակի առաջին կատարողը, մնացել է անհայտ և, ըստ ամենայնի, երբեք էլ հայտնի չի դառնա:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իսրայելը պետք է հաստատի Թրամփի համաձայնագիրը, նախքան «Համասը» կգործարկի այն․ պաշտոնյա Էմոցիոնալ դիվանագիտություն․ Իշխանությունները կրկնում են է այն նույն սխալը, որը արվեց Ադրբեջանի դեպքումՀորմուզի նեղուցը փակ է. ԻՀՊԿ-ն անդրադարձել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությանը Այս վարչակարգը բոլոր հնարավոր ձևերով կարող է մարդկանց զրկել ընտրելու իրավունքից. Աննա ԿոստանյանԾովագյուղ-Շորժա ավտոճանապարհին 21-ամյա վարորդը «Kia»-ով բախվել է քարերին և մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջnցների ապoրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է Վտանգավnր հատումները պետք է անհապաղ դադարեցվեն. մաքսանենգային ցանցերը պետք է ապամոնտաժվեն. ֆոն դեր Լայեն Ռուսական շուկան միշտ եղել է ամենամեծը ձկնամթերքի արտահանման համար. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունները իրենց հոգու խորքում գիտեն, որ ժողովրդի մեծ մասն իրենց դեմ է. Անահիտ ԱդամյանԳնդակի հետևից մտել էր ջուրը․ 9-ամյա տղան խեղդվել է լճակումՌազմական կրթական ծրագրերի ընդունելության տարիքային առավելագույն շեմը նախատեսվում է բարձրացնել մինչև 45 տարեկան Սինգապուրը և ՀՀ-ն բարեկամական հարաբերություններ ունեն, որոնք հիմնված են երկարատև պատմական կապերի վրա․ Սինգապուրի վարչապետ շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում տարած հաղթանակի առիթով Բարի՛ երթ, սիրելի՛ շրջանավարտներ. Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղում տեղի ունեցավ դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը (լուսանկարներ) ԻՀՊԿ-ն hարվածել է Հորմուզի նեղուցով անցնել փորձող լցանավերին Ոտքի´ կանգնիր և պայքարի´ր, զանգերը ղողանջում են քե´զ համար. Ավետիք Չալաբյանի ուղերձըԲաքվում ՀՀ դրոշով քայլելը հպարտություն և հուզմունք էր, սուլոցներն ինձ չէին հետաքրքրում. Ջանես Նազարյան Ուկրաինան մшրտի դաշտում կորցրել է մոտ 50,00 զինվnր. Զելենսկի Չանե՞նք բարեգործություն. Իր պես մարդ բռնենք ու երեխաներին ամիսներով առանց հայր թողնենք․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը ներկայացրել է Հայաստանի վերաբերյալ Moody’s-ի որոշման միայն դրական գործոնները, բայց ոչ ռիսկերը․ FIP Իմ խորհուրդը ապագա սերնդին․ Մհեր ԱվետիսյանՀայաստանում տարածվում է նոր խաբեության մեթոդ․ ԶԳՈՒՇԱՑՈՒՄԻրավապահները մեքենայից կատարված գnղության դեպք են բացահայտել․ Երևանի 49-ամյա բնակչի նկատմամբ հայտարարվել է հետախnւզում (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են ՆԳՆ ջրափրկարարները փրկել 22-ամյա երիտասարդի կյանքը Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի «Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանի հետ բանակցություններին՝ hրադադարի հաստատման պայմանով. NYP Այսքանից հետո չհասկացա՞ն, որ այդ ճնշումներն ուղղակի չի աշխատում․ Ղազինյան Նարեկ Կարապետյանի տնից ոչինչ չեն տարել, չէին էլ կարող տանել, իրենք էլ չգիտեն՝ ինչ են փնտրում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի համար նոր թշնամի է ստեղծում. Նարեկ Կարապետյան Գետում մոտորանավակի շրջվելու հետևանքով երկու մարդ է զոհվել«Ամեն ինչի պատճառը քաղաքականությամբ զբաղվելն է»․ Կարապետյանը՝ իր տան խուզարկության մասին Այս խուզարկությունը միջամտություն է Նարեկ Կարապետյանի քաղաքական գործունեությանը. ՎարդևանյանԻՀՊԿ-ն հայտնել է Քուվեյթում «Ահմադ ալ-Ջաբեր» ավիաբազայի օբյեկտների ուղղությամբ hարվածների մասին Ադրբեջանի պետական «AZ TV» հեռուստաընկերությունը հերթական անգամ հանդես է եկել ՀՀ-ի դեմ ուղղված զավթnղական «Արևմտյան Ադրբեջան» անունը պարունակող տեսանյութով․ ադրբեջանագետ Նոր ԱԺ-ում միշտ զգացվելու է ԲՀԿ-ի և մեր` «Առաջարկ Հայաստանին» ծրագրի պակասը․ Գագիկ Ծառուկյան 20% քեշբեք՝ Ամիօ բանկի Pro փաթեթով Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին Կյանքից հեռացել է «Միլանի» և Իտալիայի հավաքականի լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ֆրանկո Բարեզին Պակիստանում հանքահորի պայթյունի հետևանքով զոհվել է 34 մարդ․ Al Jazeera Շուշիի բանտի բեմադրված ռեպորտաժն ու Բաքվի նոր տեղեկատվական հարձակումը Հայաստանի դեմ. Էդմոն ՄարուքյանՄինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքըՆարեկ Կարապետյանի առանձնատան խուզարկությունն ավարտվեցՔաղաքացիները փակել են Արմավիր–Երևան ճանապարհի Ակնալճի հատվածը. ո՞րն է պատճառը Շենգավիթ բժշկական կենտրոնը՝ բժշկական օգնության և սպասարկման որակի միջազգային նոր մակարդակում Հայաստանի և Վրաստանի սահմանապահ զորքերի պատվիրակությունները քննարկել են սահմանային անվտանգության ապահովմանն առնչվող հարցեր Վաղ առավոտյան ուժայինները մտել են Նարեկ Կարապետյանի առանձնատուն և խուզարկություններ են անցկացնում 88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է Մեր ուժը մեր աշխատակիցներն են. տեսանյութՍպառազինnւթյnւն փոխադրող ադրբեջանական Silk Way–ը 5 օր անընդմեջ թռիչքներ է իրականացրել դեպի Իսրայել Ջուր չի լինի մինչեւ 19:00-ն