ՌԴ ֆինանսների նախկին նախարարը կարծում է, որ նավթի գինը կնավզի ԱՄՆ ԴՊՀ որոշումից հետո
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ֆինանսների նախկին նախարար, Քաղաքացիական նախաձեռնությունների հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը կարծում է, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի տոկոսադրույքի բարձրացումը 0,25-0,5%-ով կհանգեցնի նավթի գների հետագա անկմանը։ Այս մասին նա հայտնել է իր Twitter-ում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում դա իրավիճակը չի փոխի, սակայն կթուլացնի զարգացող շուկաների արժույթները։ Ամերիկյան կարգավորողի որոշումը Կուդրինը որակել է որպես սպասելի եւ պատեհ, փոխանցում է Lenta-ն։
Ըստ վերջին տեղեկությունների՝ Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE բորսայում նվազել են 3.4 տոկոսով եւ կազմել 37.18 դոլար մեկ բարելի դիմաց։
Հիեցնենք, որ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգը բազային դրույքը բարձրացրել էր մինչեւ 0.25-05 տոկոս։ Սա 2006թ.-ից ի վեր առաջին բարձրացումն է։
Տեսականորեն այս միջոցը կարող է հանգեցնել դոլարի փոխարժեքի աճին եւ դանդաղեցնել ԱՄՆ-ում գնաճը։



