Հենրիխ Մխիթարյանը կատարեց խոստումը
ՍՊՈՐՏ«Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Աուգսբուրգի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի խաղում խփած գոլը նվիրել է դորտմունդյան ակումբի երկրպագուներին: Այդ մասին Հայաստանի հավաքականի 26-ամյա ֆուտբոլիստը հայտնել է ֆեյսբուքյան էջում:
«Ինչպես խոսացել էի, գոլս նվիրում եմ ձեզ՝ երկրպագուներ: Für sie BVB Fans»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ Գերմանիայի առաջնության 16-րդ տուրի խաղում Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դառնալուց հետո 2 անգամ չէր կարողացել գրավել դատարկ դարպասը, սակայն «Բորուսիայի» երկրպագուներն աջակցել էին նրան՝ ուղեկցելով ծափահարություններով: Դրանից հետո Մխիթարյանը շնորհակալություն էր հայտնել «Բորուսիայի» ֆանատներին եւ խոստացել, որ կփորձի գոլ խփել նրանց համար:
1
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
4
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



