Ռուսաստանն աջակցություն է առաջարկել Հայաստանին ու Ադրբեջանին սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանն աջակցություն է առաջարկել Հայաստանին ու Ադրբեջանին սահմանների դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցում: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, ապա ադրբեջանական կողմն այդ միջադեպից հետո հայտարարել է, որ դա թյուրիմացության ու, ամենակարևորը, սահմանի բացակայության արդյունք է, որը դելիմիտացված ու դեմարկացված կլիներ: Այնտեղ որևէ մեկը երբեք դրանով չի զբաղվել:
Մենք պատրաստ ենք այս հարցում աջակցություն ցուցաբերել՝ տրամադրելով քարտեզագրական նյութեր ու խորհրդատվական ծառայություն»,-ասել է նա:
Լավրովը հավելել է, որ պատճառ չկա սրել զգացմունքները՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



