Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը հատկացվեց 130 մլն դրամ
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՏավուշի մարզի սահմանամերձ համայնքների ենթակառուցվածքային խնդիրներըի իրականացման նպատակով ՀՀ կառավարությունը Տավուշի մարզպետարանին հատկացրեց 130 մլն դրամ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ իրականացվելու են խոշորամասշտաբ՝ գազիֆիկացմա ն, ոռոգման համակարգերի, խմելու ջրագծերի վերակառուցման ծրագրեր: Այդ գումարով կառավարությունը կհամաֆինանսավորի աշխատանքների կատարումը;
«Սա հանրապետության նախագահի հանձնարարականով է իրականացվում; Կիրականացվեն սահմանապահ համայնքների գազիֆիկացման, ոռոգման համակարգերի վերակառուցման աշխատանքներ: Պարզապես համայնքները չունեն ծրագրերի իրականացման ֆինանսական միջոցների տաս տոկոսը, դրա համար հատկացնում ենք 130 մլն դրամ»,- ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: