Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սեփական իշխանությունը ատամներով պահում են ու շարունակում նորանոր փորձանքներ բերել երկրի ու ժողովրդի գլխին․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից ավելի քան վեց ամիս ժամանակ է անցել, սակայն Հայաստանը դեռևս չի հասցրել ուշքի գալ։ Հասկանալի է, թե պատերազմից հետո ինչպիսի ծանր վիճակում է հայտնվել մեր երկիրը, բայց մյուս կողմից էլ՝ կես տարին բավական ժամանակահատված էր, որպեսզի գոնե ամենառանցքային անվտանգային խնդիրներին լուծումներ տրվեին։ Բայց իշխանությունները ոչ միայն չեն հեռացել, ամուր կառչել են աթոռներից՝ թույլ չտալով ունակ ուժերին երկիրը «խելքի բերել», միևնույն ժամանակ փաստացի վատնել են մեր թանկագին ժամանակը անիմաստ խոսակցությունների, էժանագին փիառի վրա և փորձել են, որքան հնարավոր է, երկարացնել իրենց պաշտոնավարումը, իսկ այդ ընթացքում մեր անվտանգությունն ավելի խոցելի է դարձել։

Կես տարվա այս ժամանակահատվածը նաև խորհրդանշական է, քանի որ փաստացի համընկնում է Նիկոլ Փաշինյանի՝ անցած տարվա նոյեմբերի 18-ին ներկայացրած «ճանապարհային քարտեզի» ժամկետի հետ։ Այսօր ավարտվեց այդ ժամկետը: Թերևս կհիշեք՝ Փաշինյանն այդ ճանապարհային քարտեզով հանրությունից, ըստ էության, 6 ամիս ժամանակ էր խնդրում՝ այդ ժամանակահատվածում պետության համար ամենակարևոր անելիքները գլուխ բերելու ու հունիսին հաշվետվությամբ հանդես գալու համար։ Ի վերջո, ճանապարհային քարտեզում նշված անելիքներն իրականացնելու փոխարեն Փաշինյանը միայն մեկ գործով է զբաղված՝ իր աթոռը պաշտպանելով։ Իսկ մինչ այդ մեր անվտանգային համակարգը փաստացի մնում է բախտի քմահաճույքին և չի համապատասխանեցվում ստեղծված նոր ռազմաքաղաքական իրադրության պահանջներին։

Դրա համար էլ այսօր Նիկոլի պատճառով Արցախի հարցը դարձել է Սյունիքի հարց, իսկ վաղն էլ կարող է դառնալ ամբողջ Հայաստանի հարց, երբ արդեն հակառակորդը կարող է առանց զենքի օգնությանը դիմելու հանգիստ ներխուժել Հայաստանի ցանկացած տարածք ու հրաժարվել հեռանալ, ապա իրեն թույլ տալ ցանկացած սադրանք իրականացնել, սպառնալ բնակչությանը և այլն։ Այնինչ, եթե Փաշինյանն անկարող էր խնդիր լուծել, պարտությունից անմիջապես հետո կարող էր արժանապատիվ կերպով հրաժարական տալ, և մենք այսօր այսպիսի անօգնական վիճակում չէինք հայտնվի։ Սակայն Փաշինյանը փորձում է ատամներով պահել սեփական իշխանությունը թեկուզ այն պայմաններում, երբ իր իշխանության բացահայտ անգործությունը բոլորիս աչքի առաջ է, իսկ ծանրագույն հետևանքները ամեն օր զգում ենք։

Բայց հատկանշական է, որ այսքանից հետո էլ սեփական անգործությունը արդարացնելու փորձեր է կատարում։ Այսպես, հակառակորդի՝ Սյունիք ներխուժելուց մի քանի օր առաջ առաջնագծի կահավորման ու սահմանների պաշտպանության հարցին ի պատասխան Փաշինյանը բարձրագոչ կերպով հայտարարում էր. «Հավաստիացնում եմ, որ ոչ միայն ադրբեջանցիները, այլ նաև դուք չեք կարող տեսնել այն ամենը, ինչ արվում է, որովհետև այդ արվողի հսկայական մեծամասնությունն արվում է գաղտնի։ Էն առաջնագիծը, որը տեսանելի է, մատչելի է, ուրեմն վատ առաջնագիծ է»։ Շատ զարմանալի է Փաշինյանի տրամաբանությունը, քանի որ հայկական կողմից պաշտպանությունը տեղակայություն պետք է ունենա, իսկ մարդիկ պետք է տեսնեն, որ Հայաստանը հենակետեր ունի սահմանին, որպեսզի զգան, որ իրենք ապահով են ու չթողնեն հեռանան։

Մյուս կողմից էլ՝ հարցական է, թե այդ ո՞ւր է Փաշինյանի ասած «գաղտնի» առաջնագիծը ու դրա կահավորումը, երբ հակառակորդն ինչքան ուզում է, այնքան խորանում է ՀՀ տարածքից ներս։ Այն ոչ միայն անտեսանելի է, այլև ստացվում է, որ փաստացի գոյություն չունի։ Ու իշխանական մտածելակերպի խեղկատակությունը այն աստիճանի է հասնում, որ նրանց ներկայացուցիչները այցելություններ են կատարում սահմանային գոտի ու նկարներ են հրապարակում՝ ցույց տալու համար, թե երկիրն անվտանգ է։ Այդ իսկ պատճառով, երբ օրերս Տիգրան Ավինյանը լուսանկար էր հրապարակել ՀՀ Սյունիքի մարզից, այն բուռն քննարկումների առիթ դարձավ։ Թողնենք մի կողմ կարծիքները՝ լուսանկարն, ի վերջո, Սև լճի մոտից էր արված, թե Սագի լճից, թե մեկ այլ տեղից. փաստը մնում է փաստ, որ լուսանկարվելով ու փիառվելով հնարավոր չէ անվտանգության ապահովման պատրանք ստեղծել, քանի որ այն չի ծառայում իր վերջնական նպատակին և միայն հանրության զգոնությունը բթացնելու ժամանակավոր էֆեկտ ունի։ Եվ սա մի խնդիր է, որ պետք է մեկընդմիշտ գիտակցել։

Պատերազմի ընթացքում տեսանք լուսանկարչական ու ընդհանրապես շոուների հետևանքը, երբ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սուրճ էր խմում և նկարվում, իսկ Արծրուն Հովհաննիսյանն էլ «հայտնվում» էր հակառակորդի կողմից գրավված Հադրութում ու, չգիտես ինչու, միայն հայերի էր տեսնում, և այդպես շարունակ։ Պատահական չէ, որ իշխանություններն այսպիսով հանրության աչքին արդեն իսկ արժեզրկել են իրենց, և մարդիկ դադարում են հավատալ նրանց շոուներին ու խոսքերին, քանի որ դրանք որպես կանոն միշտ կեղծ են դուրս գալիս։ Ու այս դեպքում պետք չէ խոսել մեդիատեռորի, ոչ հավաստի տեղեկությունների ու նման անհեթեթությունների մասին: Այս երկրում մեդիատեռոր անող միայն մեկ ուժ կա, դա գործող իշխանությունն է՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որը երբեք, ոչ մի հարցում մեկ բառ անգամ ճիշտ չի խոսում:

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ուղևորի մեքենան վնասել են «Զվարթնոց»-ի վճարովի կայանատեղիում․ օդանավակայանը խուսափում է պատասխանատվությունից Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել Շախմատի պատանեկան ԱԱ. Վաչե Հովակիմյանը լավագույն եռյակում է 7 խաղափուլից հետո ԵԱՏՄ-ում հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնեն էլեկտրոնային առևտրի նոր կանոնները Ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը Հայաստան է ուղարկվել Ադրբեջանի տարածքով Հայաստանը Բրյուսելում ստորագրել է ՀՀ սահմանային անցակետերի ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթեր Վանաձոր-Սպիտակ ճանապարհին մեքենաներ են բախվել․ վիրավորներ կան Ջուր հավաքեք. ջուր չի լինելու Grundfos Tech Day․ Երևանում ներկայացվեց ջրամատակարարման «ոսկե ստանդարտը» (տեսանյութ) Վրաերթ՝ Երևանում․ 23-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով հատող 2 հետիոտների․ վերջինները տեղափոխվել են հիվանդանոց Լիտվայի կառավարությունը հրաժարական է տվել Պուտինը հայտարարել է՝ Արևմուտքը մեծ ծավալներով ԱԹՍ-ներ է մատակարարում Ուկրաինային Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում․ Դալարիկ գյուղում բախվել են բեռնատար գնացքն ու դիզվառելիք տեղափոխող «ԿամԱԶ»-ը․ վերջինը կոտրել է բետոնե սյունն ու կողաշրջվել․ կա վիրավոր Իմ հոդվածը՝ հրապարակված գերմանական հեղինակավոր Berliner Zeitung պարբերականում․ Արթուր Միքայելյան«Ուժեղ Հայաստանը» պատրաստվում է վիճարկել ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանումՔննարկվել են Հայաստանի ու Իրանի սահմանային թողունակության աճին միտված հարցեր Զավեշտ է ու ողբերգություն. հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արթուր ԶաքարյանԻրանի ամբողջ տարածքում վերականգնվել է օդային երթևեկությունը «Ford»-ը Մյասնիկյան պողոտայում բախվել է ծառին․ կան վիրավորներ Անցած 1 օրում գրանցվել է 10 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել Պատերազմը, միևնույն է՛ մի օր լինելու է, որովհետև կզած երկրին մզում են մինչև վերջ. Արշակ ԿարապետյանՀրապարակվել է պատգամավորական երդման նոր տեքստը Մբապե. Մեսին միշտ է գոլ խփում, ես դրա վրա չեմ կենտրոնանում Վերականգնվում է Երևան-Սևան ճանապարհի վրա կայծակի հարվածից վնասված կամուրջը (տեսանյութ) Մինչ ձեզ կերակրում են «խաղաղության» վարդագույն պատրանքներով, ԱՄՆ Կոնգրեսում Ադրբեջանը հակահայ համաժողով է կազմակերպում․ Մարիաննա ՂահրամանյանՀայաստանը կներկայացնի կլիմայական օրակարգը Լոնդոնում անցկացվող միջազգային համաժողովում Մեր ազգին հաղթել չի լինի, եթե ազգը լինի միաբան. Համահայկական ՃակատՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու մարմինը Զավեշտ է ու ողբերգություն. Հիմա էլ ուրիշ բանի համար են երդվում. Արտակ ԶաքարյանԱպօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքերը շարունակվում են. ոստիկանությունը ներկայացրել է արդյունքները (տեսանյութ) Հայաստան Ադրբեջանով հացահատիկ կուղարկվի Այն ինչ կատարվեց Երևանի ավագանու նիստին, որքան էլ սարսափելի է, բայց շատ օրինաչափ է․ Գոհար ՂումաշյանԿԸՀ-ի որոշումը հակասահմանադրական և հակաօրինական է․ Արմեն ՄանվելյանԻ պատասխան Սյունիքի դարպասները թշնամու առջև բացած փոքրիկ խմբակի. Անուշ ՄիրզոյանՀուլիսի 1-ից շուրջ 166.000 քաղաքացիներ զրկվելու են իրենց նպաստներից․ Հրայր ԿամենդատյանԸնտրակաշառք բաժանողն իշխանությունն էր, ոչ թե ընդդիմությունը․ Մենուա ՍողոմոնյանՀայաստանի կառավարությունը հրաժարվում է անցյալից, Ադրբեջանի կառավարությունը հնարում է նոր անցյալ. Նարեկ Կարապետյան Ֆոն դեր Լայենը ծրագրում է այցելել Հայաստան. Politico Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին Նոր փոփոխություն բանակի հետ կապվածՌուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը Երեկ Հորմուզի նեղուցով անցել է 19 միլիոն բարել նավթ. Թրամփ Նրանք, ամենայն հավանականությամբ, կհաղթեն մեզ և կնվաճեն տիտղոսը. Հալանդ Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՈստիկանները հայտնաբերել են անհետ կորած տղամարդու դին Փաշինյանն ու նրա թիմը բառացիորեն «պատռում» են մարդկանց ենթագիտակցությունը՝ միտումնավոր վերածելով հայերին միմյանց թշնամիների․ Ա․ ԱբովյանՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով Ո՞ր երկրի փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի» Պուտինը հայտարարել է՝ Ռուսաստանը պատրաստ է արագ արձագանքել ցանկացած սպառնալիքի