Վանաձորի Ակսել Բակունցի անվան դպրոցի հետնամասում գտնվող փոսից դուրս է բերվել 83-ամյա քաղաքացու դի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 18-ին, ժամը 14:51-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին ընկել է Վանաձոր քաղաքի 3-րդ մաս թաղամասի Նարեկացու փողոցի թիվ 13 հասցեում գտնվող Ակսել Բակունցի անվան թիվ 7 հիմնական դպրոցի հետնամասում գտնվող փոսը․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Փրկարարները փոսից դուրս են բերել Մ. Մ.-ի (ծնված 1938 թ․) դին և հանձնել ոստիկանության աշխատակիցներին։
1
Նոր տեղեկատվություն մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների վերաբերյալ
2
48-ամյա տղամարդը հետընթացի ժամանակ պատահմամբ սպանել է իր կնոջը
3
Ովքեր էին Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած տղաները. մանրամասներ
4
«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահա...
5
Նոր փոփոխություն ծառայության վերաբերյալ



