Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 229 նոր դեպք, մահացել է 14 մարդ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում մայիսի 18-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 229 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221368 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 1046412 վերջին մեկ օրում` 3591 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 6436 պացիենտ. Մեկ օրում նվազել է 71-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 209508 անձ` վերջին մեկ օրում 286 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 11 քաղաքացի, մահացածների թիվը 4357 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1067 է:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



