Ստորջրյա հանդիպում ժանիքավոր «մահվան» հետ (լուսանկարներ)
ԼԱՅՖՄեքսիկացի արկածասեր Ռիկարդո Կաստիլոն, որոշելով լողալ Կուբայի առափնյա ջրերում ու լուսանկարել ստորջրյա աշխարհի` մեկը մյուսից հետաքրքիր բնակիչներին, հանդիպել է անչափ վտանգավոր «ընկերակցի»։
Երեսունութամյա տղամարդը դեմառդեմ է ելել հսկայական ժանիքավոր կոկորդիլոսի հետ, ինչը, սակայն, չի վախեցրել Կաստիլոյին, ով վտանգավոր ջրային կենդանիների հետ լողալու բազմամյա փորձ ունի։
Կուբացին որոշել է տեսախցիկով հետևել գիշատչին ու անմահացնել 4 մետրանոց հսկային` իր բնական միջավայրում:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, մի պահ կոկորդիլոսն այնքան է մոտեցել Կաստիլոյին, որ վերջինս բացառիկ հնարավորություն է ունեցել տեսախցիկով լուսանկարել կենդանու մահաբեր, սուր ժանիքներով ու ատամներով «զինված» երախը:
«Երբ մարդիկ տեսնում են այս լուսանկարները, միշտ ասում են, որ ես խենթ եմ ու շատ խիզախ: Բայց կարծում եմ, որ կոկորդիլոսների կամ շնաձկների հետ մոտ տարածության վրա լողալը խիզախության հետ կապ չունի: Պետք է այս կենդանիներին շատ ուսումնասիրել, նրանց լավ ճանաչել ու փորձառություն ձեռք բերել»,-նշել է մեքսիկացին:



Աղբյուրը՝ Tert.am:



