«Կովկասի գերուհին» ֆիլմի աստղը հոսպիտալացվել է սրտի հետ կապված խնդրի պատճառով
ՄՇԱԿՈՒՅԹ«Կովկասի գերուհին» ֆիլմի աստղ, ռուս դերասանուհի Նատալյա Վառլեյը հոսպիտալացվել է: Ինչպես հայտնում է Woman.ru-ն, դերասանուհին կորոնար անոթների հետազոտության կարիք ունի:
Դերասանուհու ախտորոշումը դեռևս պաշտոնապես չի հաղորդվում:
Հավանաբար, 73-ամյա դերասանուհուն սրտի կորոնարոգրաֆիա կանեն: Նրա ներկայիս վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում: Վառլեյն առավել հայտնի է Լեոնիդ Գայդայի` 1966 թվականի «Կովկասի գերուհին կամ Շուրիկի նոր արկածները» կատակերգությունում կատարած դերով:
Աղբյուրը նշում է, որ կինոաշխարհում Վառլեյը հայտնվել է Լեոնիդ Ենգիբարովի շնորհիվ, ում հետ ապագա դերասանուհին ելույթ է ունեցել կրկեսում:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



