ՀԱՊԿ-ն անհանգստությամբ է հետեւում Սյունիքում իրադարձությունների զարգացմանը․ Ստանիսլավ Զաս
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀԱՊԿ-ում անհանգստությամբ են հետեւում Հայաստանի Սյունիքի մարզում իրադարձությունների զարգացմանը։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ Դուշանբեում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստն ամփոփելիս։
Զասը հայտարարել է, որ Հայաստանի սահմանային իրավիճակը քննարկվել է ՀԱՊԿ ԱԳՆ-ների խորհրդի նիստում։ ՀԱՊԿ-ն նաեւ ողջունել է այն իրողությունը, որ Ռուսաստանի միջնորդությամբ սկսվել են բանակցություններ կողմերի միջեւ, ինչպես նաեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստորաբաժանումների մի մասի հետ քաշելու ուղղությամբ։
Զասը նաեւ շեշտել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կատարումն այլընտրանք չունի։
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



