Երևան, 03.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանն այլևս կարիք չունի դելիմիտացիայի, նրա նպատակը դեմարկացիան է, այս պատճառով ցույց է տալիս, որ ՀՀ-ի հետ խոսելու բան չունի․ Գրիգորի Տրոֆիմչուկ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Tert.am-ը տարածաշրջանային և անվտանգության հարցերով ռուսաստանցի փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի հետ զրուցել է մայիսի 12-ից հետո ստեղծված իրավիճակի մասին, երբ Հայաստանի տարածքներ են ներխուժել և տեղակայվել ադրբեջանական զինված ուժերը։ Ըստ նրա՝ Ադրբեջանն այլևս կարիք չունի դելիմիտացիայի, նրա նպատակը դեմարկացիան է։ «Ըստ ամենայնի, այս պատճառով ադրբեջանական կողմը ցույց է տալիս, որ Հայաստանի հետ խոսելու բան չունի»,- ասաց նա։

-Պարո՛ն Տրոֆիմչուկ, ադրբեջանական զինված ուժերը տեղակայվել են Հայաստանի տարածքում և չեն հեռանում։ Այսօր անգամ չեն ներկայացել բանակցություններին։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ նպատակ ունի Ադրբեջանն այս իրավիճակում, որքա՞ն հեռու նա կարող է գնալ։

-Այս իրավիճակում Ադրբեջանը ունի մի պարզ նպատակ՝  Հայաստանի հետ ամբողջ սահմանի դեմարկացիան: Ադրբեջանն այլևս կարիք չունի դելիմիտացիայի. միայն մեկ շարունակական դեմարկացիա, քանի որ դելիմիտացիան, ըստ սահմանման, ենթադրում է անվերջ խոսակցություններ սահմանների մասին: Ըստ ամենայնի, այս պատճառով ադրբեջանական կողմը ցույց է տալիս, որ Հայաստանի հետ խոսելու բան չունի:

Այնուամենայնիվ, նախկին ԽՍՀՄ հանրապետությունների սահմանների խնդիրը բոլորի համար ունի մեկ ծայրաստիճան տհաճ առանձնահատկություն, և այստեղ ես նկատի չունեմ տխրահռչակ, սխալ, պաշտոնական վարչատարածքային բաժանումը, որը ժամանակին իրականացվել է բոլշևիկների կողմից: Հիմնական խնդիրն այն է, որ եթե մենք սկսում ենք խոսել այս հանրապետությունների սահմանների մասին, ապա մենք անխուսափելիորեն պետք է վերադարձնենք նախկին ԽՍՀՄ ընդհանուր սահմանները: Բայց ԽՍՀՄ-ը մահացավ, ուստի նրա բոլոր սահմաններն ինքնաբերաբար անհետացան: Հակառակ դեպքում, սահմանների մասին նման խոսակցությունը կհիշեցնի Վլադիմիր Վինոկուրի մասնակցությամբ հայտնի հումորային պատմությունը դաշնակահարի նոտաների մասին. «Մենք կարդում ենք սա, չենք կարդում սա։ Նվագում ենք սա, չենք նվագում: Սա բաց ենք թողնում, սրանով ձուկ ենք փաթեթավորել»։

Ըստ այդմ՝ սահմանների այսօրվա հարցը ոչ այլ ինչ, քան պատերազմի մասին է։ Այսինքն՝ ով կարող է ինչ-որ մեկին ինչ-որ հարցում հաղթել: Ղրիմը լավ օրինակ չէ համեմատության համար, քանի որ այնտեղ Ռուսաստանը ոչինչ չի վերադարձրել «վերադարձրու, սա իմն է» պարզ սկզբունքի հիման վրա․ այնտեղ տեղի է ունեցել հանրաքվե: Ի դեպ, իմ վերջին հարցազրույցներում ես, կարելի է ասել, փորձագիտական առաջարկություն եմ արել այն մասին, թե ինչպես կարող է զարգանալ այս նոր դելիմիտացիան առանց պատերազմի, բայց երևում է, որ այնտեղ, որտեղ պետք էր, դա չնկատեցին։ Դե լավ։ Նշանակում է՝ երրորդ Ղարաբաղյան։ Ամեն դեպքում, Ադրբեջանը մտադիր չէ մնալ իր նվաճածի սահմաններում, քանի որ ժամանակի հետաձգումը նշանակում է Հայաստանում ռևանշիստական տրամադրությունների աճ և երկրի զինում:

-Իրավիճակի հետ կապված Հայաստանը դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որի անդամ է: Ձեր կարծիքով, սա ի՞նչ կտա հայկական կողմին:

- Սա Հայաստանի առաջին դիմումը չէ ՀԱՊԿ: Դրա արդունքում Երևանը պետք է հասկանար, որ ՀԱՊԿ-ը չի պայքարի Հայաստանի համար Ադրբեջանի դեմ: Երբ Սերժ Սարգսյանը ղեկավարում էր Հայաստանը, նման խնդիր սկզբունքորեն չի առաջացել, նույնիսկ 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ: Բայց Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյան չէ, ուստի ոչ ոք նրա պատճառով խնդիրների մեջ չի ներքաշվի: Ցավոք հենց Փաշինյանն է անձնավորում Հայաստանն այսօր, և դրանից չես փախչի։

Բայց սա արդարացում չէ, հղում չէ Փաշինյանին: Պետք է խոստովանել, որ ՀԱՊԿ-ում կա մի խնդիր․ կարծես, կառույցը պարզապես վախենում է մի քանի պատերազմներից, որոնք հանկարծ միանգամից բոլոր կողմերից եկան նրա պատասխանատվության գոտի: Բայց վաղ թե ուշ այս կազմակերպությունը դեռ պետք է պայքարի, միայն թղթի վրա հայտարարություններով կենդանի չի մնա: Պետք է պայքարել, եթե ոչ Հայաստանի ու Փաշինյանի համար, ապա գոնե հենց իր համար: Շրջանը նեղանում է:

Բայց վտանգ կա, որ Հայաստանի վարչապետին անհրաժեշտ են ՀԱՊԿ-ին ուղղված բոլոր այս կոչերը այլ նպատակի համար. գտնել պատճառ ՝ վաղ թե ուշ, բոլորովին այլ ուղղությամբ՝ դեպի Արևմուտք շրջվելու։

-Ռուսաստանի ղեկավարությունը պատրաստ է օգնել կողմերին `խնդրի կարգավորմանը հասնելու համար: Ըստ Ձեզ ՝ ի՞նչն է կախված Ռուսաստանից: Ի՞նչ դեր կարող է նա ունենալ այս գործընթացում:

- Ռուսաստանը, ինչպես միշտ, պատրաստ է օգնել ինչպես ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում, այնպես էլ արդեն դրանից բխող խնդրում, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի որոշման գործընթացում: Բայց ամեն անգամ Ռուսաստանն իր համար գնալով ավելի վտանգավոր իրավիճակի մեջ է մտնում, քանի որ բանակցությունների և դիվանագիտության միջոցով հնարավոր է խոսել խնդիրների լուծման մասին, բայց իրականում դա ավելի ու ավելի քիչ է տեղի ունենում:

Սահմանի հետ կապված հարցի դեպքում էլ, փաստորեն, ստիպված է լինելու ադրբեջանամետ դիրքորոշում որդեգրել ՝ առանց իրականում նման դիրքորոշում ունենալու: Պարզապես այս իրավիճակում այդպես է երևում: Ռուսաստանը պարզապես չի ցանկանում նոր պատերազմ, և փորձում է իրեն ապահովագրել ցանկացած ճանապարհով, նույնիսկ սահմանային գծի վերաբերյալ բանակցություններին պաշտոնական մասնակցությամբ: Ուստի հայկական որոշ շրջանակներ ապարդյուն են  «ալիք» բարձրացնում այն մասին, թե իբր Մոսկվան ի սկզբանե «թուրքերի» կողմն է։ Դա հեռու է իրականությունից։ Պարզապես այս դեպքում էլ Ռուսաստանը դարձել է իր համար ստեղծած հայրենասերի իմիջի պատանդը: Ռուսաստանը պատրաստ չէ կտրել կտորներ Հայաստանից, հենց Հայաստանի ներկայիս սահմաններից և ոչ թե 1989, 1918 և այլ դարերի վաղուց անհետացած քարտեզներինից և այդ կտորները փոխանցել Ադրբեջանին: Այս պարագայում խաղաղ գործընթաց այլևս չկա և չի կարող լինել, դրանք կլինեն արյան կտորներ:

-Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակում Հայաստանի ղեկավարության քայլերը:

- Հայաստանի ներկայիս ղեկավարությունը գնալու տեղ չունի: Բացի այն տարբերակից, որը ես արդեն նշեցի՝ Ռուսաստանից լիակատար անջատում և ուղղություն դեպի Արևմուտք: Զուտ տեսականորեն՝ Փաշինյանը դեռ ունի այդպիսի տարբերակ ՝ մնացած Ղարաբաղի միաժամանակյա պաշտոնական ճանաչմամբ ինչպես Երևանի, այնպես էլ Վաշինգտոնի կողմից: Ամեն դեպքում, մենք հիմա իրականում խոսում ենք ամբողջ Հարավային Կովկասի ապակայունացման մասին: Իրանն արդեն աշխուժանում է, Վրաստանն անհանգիստ է: Այս ամենի մասին ես արդեն խոսում եմ մի քանի տարի: 2021 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ պայմանագրի խնդիրը, ըստ էության, մի հարցում է, և հարցը Փաշինյանը չէ. Հայաստանի ժողովուրդը չի ցանկանում ընդունել այն: Սա նշանակում է, որ Հայաստանը չի խաղաղվում, և պետք է մեծ շարունակություն ակնկալել:

Ո՞վ է իրականում շաքարավազի խոշոր ներկրող ներկայացող գործարարը և ո՞ւմ է պարտք հսկայական գումարներ. «Փաստ»Արցախի հարցը չսպիացող վերք է. սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ»Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Աննա ՅայլոյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային իրավունքով. Հասմիկ ՂազարյանՆորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան Մխիթարյանը«Համահայկական ճակատ» կուսակցության շնորհավորական ուղերձը` Արցախի անկախության օրվանԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդԳորիսում, Կապանում և Մեղրիում քննարկվել է TRIPP-ի իրականացման ընթացքը Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկումԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասինՄի´ թողեք, որ օրացույցը սահմանափակի Ձեր ամառային ծրագրերը Ինչ եղանակ կլինի ամբողջ սեպտեմբերինԵվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը. Ֆոն դեր Լայեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարար Ռուսաստանից Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը Ադրբեջանի տարածքով ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան Լավ լուր կենսաթոշակառուների համարՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևի մարզում գտնվող Fire point լոգիստիկ կենտրոնին Հայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա ՍողոմոնյանԵկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջևԵրկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել 50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփյան