Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Այսօրվա ապիկար իշխանությունները կազմաքանդել են մեր անվտանգության համակարգը»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բոլոր գործողությունները, ծրագրերը, խնդիրները, որոնք «5165» շարժումն իր առջև դրել է երկարաժամկետ լուծելու համար, կապված են ազգային դիմագիծ, ինքնություն, ազգային արժեքներով ապրող քաղաքացի ձևավորելու հետ, որոնք կկերտեն ազգային կենսունակ ու ժամանակակից պետություն: Շարժման նպատակն է նպաստել երկրում այնպիսի էլիտայի ստեղծմանը, որը կառաջնորդի այդ գործընթացը՝ հիմքում ունենալով ոչ թե խմբային, անձնական, այլ պետության ու ազգային շահը:

«Փաստի» հետ զրույցում այս մասին նշեց «5165» շարժման հիմնադիր անդամ, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ Մենուա Սողոմոնյանը: «Մենք հասկանում ենք, որ նման կարևոր նպատակների իրագործումը կապված է նաև քաղաքական որոշումների ընդունման գործընթացի վրա ազդեցություն ունենալու հնարավորության հետ, ինչը նշանակում է իշխանության մաս դառնալ: Շարժումը սոցիալքաղաքական է և նպատակ ունի ազդել նաև որոշումների կայացման վրա»,-ասաց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով՝ այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրություններն ամենալավ լուծումը չէին. «Իշխանությունները պետք է այնքան հասունություն ու կամք դրսևորեին, որ գոնե նոյեմբերի 9-ից հետո հեռանային՝ տեղը զիջելով ժամանակավոր կառավարությանը: Բայց այդքան հասունություն չկա, և ընտրություններ են անցկացնում այն իրավիճակում, երբ ժողովուրդն իրենց քաղաքականության հետևանքով գերպառակտված է: Այս ամենավատ իրավիճակում ընտրությունները լավ լուծում չեն, բայց, մյուս կողմից, չենք կարող չմասնակցել ընտրություններին, որովհետև այդ դեպքում նման պասիվությունն իրենց օգտին է»:

Նա շեշտեց, որ իրենց առջև դրված նպատակներն իրագործելու ուղիներից մեկը նաև երկարաժամկետ բնույթ ունի՝ կապված է շարժման կրթա-մշակութային բովանդակություն ունեցող ծրագրերի հետ: Մենուա Սողոմոնյանն այսօր երկրի առջև ծառացած մի շարք մարտահրավերներ է տեսնում, բայց ամենաակնառուն ու ամենակարևորը, նրա խոսքով, անվտանգության խնդիրն է: «Այսօրվա ապիկար իշխանությունները, երեք տարի շահագործելով ժողովրդի վստահության բարձր քվեն, կազմաքանդել են մեր անվտանգության համակարգը, ինչպես նաև պետական ինստիտուտների համակարգը: Տվել են խոստումներ, բայց ոչինչ չեն արել ու բոլոր ոլորտներում ձախողել են: Այս ամենը այն ամենաէական պատճառներից է, որի հետևանքով ունեցանք 44-օրյա պատերազմ՝ իր ողբերգական հետևանքներով ու պարտությամբ: Զգալով մեր թույլ կողմը՝ թշնամին այսօր էլ շարունակում է իր առաջխաղացումը: Մենք ունենք գոյութենական սպառնալիք, որը գործադրվում է Ադրբեջանի կողմից, ու որին մեծ աջակցություն է ցուցաբերում Թուրքիան:

Մեր խնդիրների խնդիրը հնարավորինս շուտ հուսալի պետություն ստեղծելն է, որը համապատասխան ռեսուրսներ մոբիլիզացնելով, համապատասխան հուսալի կառավարման համակարգի միջոցով կկարողանա համախմբել համայն հայության ռեսուրսները՝ հուսալի անվտանգություն ու պաշտպանություն կազմակերպելու համար»,-ասաց մեր զրուցակիցը: Նրա դիտարկմամբ, բոլոր ոլորտներում կարգավորումները պետք է տալ այնպես, որ դրանք անվտանգային կարիքների բավարարմանը նպաստեն. «Այդ համատեքստում կարևոր հարցերից մեկը ռազմական արդյունաբերությունն է, ինչպես նաև արտաքին քաղաքական դաշտում գործընկերների հետ ճիշտ հարաբերությունների կառուցումը»:

Հաշվի առնելով, որ Մ. Սողոմոնյանը երկար տարիների դասախոս է, գիտնական, նրա հետ զրույցում անդրադարձանք նաև կրթական խնդիրներին: «Այս իշխանությունը կրթության ոլորտում շատ վտանգավոր քաղաքականություն է իրականացրել ու շարունակում է իրականացնել: Դա կապված է իշխանությունների, գոնե նրանց մի մասի ոչ կոմպետենտության հետ, նաև նրանց մի մասի՝ ազգային դիմագիծը վերացնող նպատակային գործունեության հետ: Մասնավորապես, հանրակրթության չափորոշիչների մեջ տարվում է մի գիծ, որով ջնջվում է ազգային դիմագիծը, պաշտպանունակության բարձրացման նպատակադրումն է հանվում: Նշվածն, օրինակ՝ դրսևորվում է ռազմական կրթության դասերը քչացնելով, «Հայոց եկեղեցու պատմության» դասաժամերը մերժելով: Ազգային արժեքների հակաքարոզչություն է տարվում, որը կոնկրետ արտահայտվում է հանրակրթության չափորոշիչներում և կրթական պետական քաղաքականության ամենավտանգավոր գծերից մեկն է»,-նշեց նա:

Անդրադառնալով բուհերի խնդիրներին՝ նա շեշտեց. «Մենք չենք տեսել որևիցե հստակ քաղաքական ուղեգիծ, որով բուհերի առջև կդրվեն խնդիրներ՝ ելնելով պետական առաջնահերթություններից: Ավելին, չանելով հանդերձ, բուհերի նկատմամբ վարվող քաղաքականության հիմնական նպատակը բուհերի վրա վերահսկողություն ունենալն է: Բացարձակ հաշվի չի առնվում, չի կարևորվում այն պոտենցիալը, ըստ որի՝ բուհերը կարող են լավ մասնագետներ պատրաստել: Երեք տարվա մեջ բուհերի զարգացման համար ոչինչ չի արվել, ընդհակառակը՝ եղած քիչ թե շատ կայուն վիճակը կազմաքանդելու քաղաքականություն է իրականացվել: Այնպես չէ, որ իրենցից առաջ բուհերում լավ վիճակ էր, բայց իրենց քաղաքականությունն ընդհանրապես քանդման է տանում: Նշվածի ցայտուն դրսևորումն այն է, որ ամեն կերպ ուզում են բուհերի կառավարման խորհուրդներում քաղաքական իշխանության ներկայացուցիչներ լինեն և ռեկտոր ընտրեն իրենց թելադրանքով»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել