Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ի՞նչ գիտեք, որ գերի չենք վերցրել. փակագծեր չբացեմ»․ Կարեն Հովհաննիսյան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Բանակցությունները, որպես այդպիսին, այլևս ակտուալ չեն, քանի որ պարզ դարձավ, որ ինչ-որ փաստաթուղթ կա, որը պատրաստվում են ստորագրել և արդեն, ըստ էության, բանակցություներ էլ չեն կայանալու: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Նա ընդգծեց, որ այդ փաստաթղթի ստորագրումից է կախված հետագա գործողությունների ընթացքը. «Կարծում եմ, որ մենք նոր փուլ ենք  թևակոխում և, ցավոք սրտի, պետք է ասեմ, որ ՀՀ-ն նոր տարածքային կորուստներ կարող է ունենալ այդ փաստաթղթով: Այս 3-4 կմ խորացումը այդ կորուստների դիմաց կարող է ոչինչ թվալ»,- նշեց ռազմական փորձագետը՝ հավելելով, որ իր համար տարօրինակ է, թե մինչև այս ինչու այդ փաստաթուղթը ամբողջովին չի գաղտնազերծվել, նա այստեղ միտում տեսավ. «Այն, որ փաստաթուղթը չի գաղտնազերծվում, վկայում է այն մասին, որ մեր օգտին չէ, որքան էլ, որ փորձում են հավաստիացնել հակառակը»,- ասաց Կարեն Հովհաննիսյանը:

Վերջինս բացառեց մոտ ժամանակներս պատերազմի սկսելը. «Եթե փաստաթուղթը կա, կարծես թե, այլևս ռազմական գործողություններ չեն լինի, սակայն այդ չլինելն էլ ևս ժամանակավորապես է լինելու: Ադրբեջանը, ի դեմս Թուրքիայի, անընդհատ նոր պահանջներ է առաջ քաշելու, նրանք փորձելու են հասնել նրան, որ ցամաքային կապ ունենան Նախիջևանի հետ: Միգուցե, այն, ինչ հիմա կասեմ, դա այդքան էլ մարդկանց ականջներին սովոր հայտարարություն չլինի, բայց հնարավոր է՝ Ադրբեջանը նույնիսկ ներկայացնի այնպիսի պահանջ, ինչպիսին օրինակ բնակավայրերի անվանափոխումն է»,-ասաց նա:

Ռազմական փորձագետը խոսեց նաև երեկ համացանցում լայն տարածում ստացած հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ խայտառակ տեսանյութի վերաբերյալ, որը, ըստ նրա, հատուկ նպատակով էր տեսանկարահանվել և տարածվել. «Փորձ է արվում հասարակությանը ցույց տալ, որ մենք բանակ չունենք, որ այն շատ թույլ է, որ մենք չենք կարող մեր սահմանները պաշտպանել, որ ռուսը, ֆրանսիացին, ամերիկացին մեզ հետ չեն, որ մենք աշխարհում մենակ ենք մնացել և դրա համար պետք է գնանք զիջումների: Ես այդ տեսանյութում այս ենթատեքստն եմ տեսնում»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը:

Նա նաև դիտավորություն համարեց այն, որ սահմանները պատերազմից հետո ներկա իշխանությունների կողմից չէին կահավորվել. «Կարևորագույն ռամավարական նշանակություն ունեցող բարձրունքները թողնել բարձիթողի վիճակում և չմտածել դրա մասին, դա չի խոսում ոչ հեռատես լինելու և ոչ էլ անգրագետ լինելու մասին. այստեղ ևս այլ բան կա»,- պարզաբանեց փորձագետը՝ ընդգծելով, որ սահմանները կարող էին  կահավորվել անգամ մեկ ամսվա ընթացքում:

Մեր այն հարցին, թե եթե ադրբեջանցի զինվորների կողմից սանձազերծված գործողությունները ժամանակին կանգնեցվեին, օրինակ գերի վերցնեին կամ համապատասխան գորոծողությունների դիմեին, արդյոք իրավիճակը կլիներ այն, ինչ որ կա, Կարեն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես հարցին հարցով պատասխանեմ, իսկ ի՞նչ գիտեք, որ գերի չենք վերցրել և համապատասխան գործողություններ տեղի չեն ունեցել, շատ փակագծեր չբացեմ էլ...»,- եզրափակեց ռազմական փորձագետը:

Զվարթ Պետրոսյան

4153fc167ecd5b380afeb8961d774bf7.jpg
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել Վարորդներին զգուշացնում են․ տեսախցիկներ են տեղադրվելու, նշված փողոցում երթևեկությունը կսահմանափակվի Երևանում նոյեմբերի 3-ին՝ ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Չարենցի փողոցում Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել ԵԱՏՄ անդամ լինելով` ԵՄ անդամ չես կարող դառնալ. Մենուա ՍողոմոնյանԱյն մասին, թե ինչպես է գործող վարչախումբը պատրաստվում մեր հարյուր հազարավոր քաղաքացիների զրկել ընտրական իրավունքից՝ Ալիևյան սահմանադրությունը խարդախությամբ անցկացնելու համար. ՉալաբյանԻրանի դեմ նոր nւժային գործողություններ ծրագրելու մասին ազդանշանները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Որ երկրներում պատերազմ չի լինի Մեսսիի հերթական գոլը՝ MLS-ում Ներկայացվել է նոյեմբեր ամսվա եղանակի խորհրդատվական կանխատեսումը Մենք դեմ ենք ԹՐԻՓՓ-ին` առանց Խաղաղության համաձայնագրի և դեմ կլինենք ալիևյան սահմանադրությանը. տեսանյութՄոլդովայի բնակչությունը չի աջակցում Ռումինիայի հետ միավորմանը. Սանդու Նրանցից շատերն իրականում չգիտեն կանոնները․ Մոուրինյուն՝ «Ռասինգ»-«Ռեալ» խաղում չեղարկված 11-մետրանոցի մասին Վերջին 20 տարիների ընթացքում ամբողջ աշխարհում մահացել է 1641 լրագրող Գազի թանկացումը կազդի բոլորի վրա․ ԱԺ-ում մտահոգություն են հայտնել Երևանի մանկապարտեզներում հերթագրման կարգը փոխվել է 33-ամյա տղամարդը մահացել է վեյփ ծխելու պատճառով«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի Զինվորին հասցրել են այդ վիճակին, որ կյանքին վերջ է տվել․ ի՞նչ է եղել