Բարսելոնան և Ռեալը կպայքարեն Տորեսի համար
ՍՊՈՐՏ«Վիլյառեալի» պաշտպան Պաու Տորեսը շարունակում է գրավել եվրոպական թոփ-ակումբներ ուշադրությունը։
Mundo Deportivo-ն հայտնում է, որ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Բարսելոնան»։ Իսպանացու պայմանագրով սահմանված հրաժարագինը մոտ 60 մլն եվրո է կազմում, իսկ կատալոնացիների համար դժվար կլինի այս պայմաններում այդքան գումար վճարել, սակայն հավանականություն կա, որ կողմերը կկարողանան համաձայնության գալ հրաժարագինը նվազեցնելու հարցում։
Հիշեցնենք՝ Տորեսի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»։ Մադրիդցիները նրան դիտարկում են որպես Սերխիո Ռամոսին փոխարինող։ Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը»։
Տորեսը «Վիլյառեալի» սան է և թիմի հիմնական կազմում հանդես է գալիս 2017 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում նա Պրիմերայի 32 հանդիպման է մասնակցել։