«Զվարթնոց» արգելոց-թանգարանում կանցկացվի Տոլմայի համահայկական 10-րդ փառատոնը
ՄՇԱԿՈՒՅԹՄայիսի 22-ին՝ ժամը 13-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կանցկացվի Տոլմայի համահայկական հոբելյանական 10-րդ փառատոնը։
Միջոցառումը նախաձեռնել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպությունը։
Փառատոնին կմասնակցեն տարբեր կազմակերպություններ ներկայացնող հմուտ խոհարարներ։ Կանցկացվի մրցույթ երեք անվանակարգերում՝ լավագույն համ, լավագույն տեսք, լավագույն մտահղացում, գլխավոր մրցանակ կտրվի բացարձակ հաղթողին։
Միջոցառումը կուղեկցվի ազգային երգերի կատարումներով ու պարային խմբերի ելույթներով։
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



