Փաշինյանի ու ԱԳՆ-ի դիրքորոշումների տարբերությունը․ Սուրեն Սուրենյանց
ԲԼՈԳ«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցում վարչապետի ու ԱԳՆ-ի դիրքորոշումները սկզբունքորեն տարբերվում են։
Փաշինյանն այդ գործընթացը տեսնում է եռակողմ ձևաչափով, որտեղ ստորադասվում է ինչպես եռանախագահության ինստիտուտը, այնպես էլ՝ ԼՂ խնդրի քաղաքական կարգավորումը։
ԱԳՆ-ն շեշտը դնում է հակամարտության կարգավորման գերակայության վրա՝ միայն այդ համատեքստում դիտարկելով դելիմիտացիայի ու դեմարկացիայի խնդիրները ու, բնականաբար, առաջին առաջին պլան է բերվում ԵԱՀԿ ՄԽ-ն։
Ինձ ավելի հոգեհարազատ է երկրորդ տարբերակը, սակայն նույնիսկ դա չէ էականը, այլ այն, որ Հայաստանի համար սկզբունքային այս հարցում պետական համակարգը ցուցաբերում է ոչ միասնական դիրքորոշում, ինչն, անշուշտ, օգտագործվելու է մեր հակառակորդի ու նրա հովանավորների կողմից։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



