Երևան, 16.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Պարտությունն ու կապիտուլյացիան ամեն օր շարունակվում են. Նիկոլը երկիրը բառացիորեն կործանման հասցրեց». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, ինչ կատարվում է Հայաստանում, մասնավորապես Սյունիքում ու Վարդենիսում, պարտության և կապիտուլ յացիայի շարունակությունն է: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ շեշտելով, որ տեղի ունեցողը նշված գործընթացի մասն է:

«Այս ամենի մեջ կան ինչպես անիշխանության, այնպես էլ թողտվության, թուլակամության, հիմարության և դավաճանության էլեմենտներ: Պարտությունից, կապիտուլ յացիայից հետո Նիկոլը վեց ամիս ժամանակ խնդրեց, ինչ-որ ճանապարհային քարտեզ խզբզեց, որից ոչինչ չկատարվեց: Միակ բանը, որն այս ընթացքում կատարվեց իշխանական ստրուկտուրաներում, բանակի՝ էլ ավելի թուլացումն էր: Իսկ ադրբեջանական բանակը կարողացավ ոտքի կանգնել ու ՀՀ-ի հանդեպ ոտնձգություններ անել»,-ասաց մեր զրուցակիցը: Անդրադառնալով ստեղծվածի մեջ ընդդիմությանն ուղղված մեղադրանքներին՝ քաղաքագետը շեշտեց, որ դրանք պարզապես մանիպուլ յացիաներ են:

«Ընդդիմությո՞ւնն է, որ պոստեր չի դրել, ընդդիմությո՞ւնն է, որ բանակին ասել է՝ մի՛ կրակեք: Պարզապես հիմարություններ, մանիպուլյացիաներ են: Ավելին՝ այդ համատեքստում ընդդիմությանը նույնիսկ մեղադրում են ու ասում՝ ինչո՞ւ եք մեր իշխանություններից նեղանում, ինչո՞ւ եք Ալիևին մեղադրելու փոխարեն իրենց մեղադրում: Բայց չէ՞ որ ժողովուրդը Հայաստանի գործերի կառավարումը ոչ թե Ալիևին, այլ ՀՀ իշխանություններին է տվել: Մեծ հաշվով, անհեթեթություններ են, լուրջ չէ այս ամենը: Հատկապես այս նախընտրական շրջանում փորձում են այդ մանիպուլ յացիաներով կերակրել իրենց ժեխերին՝ անգամ ոչ թե դիվիդենտներ շահելու, այլ որոշակի արդյունքների համար: Ի՞նչ է նշանակում՝ եթե կրակեինք, պատերազմ կսկսվեր, դրա համար թողել ենք, որ առանց կրակելու մտնեն մեր տարածք: Է, նույնը կարող են նաև Երևանի համար ասել: Սա է, փաստորեն, մեր երկրի անվտանգությունը»,-նշեց Ա. Ենոքյանը՝ շեշտելով, որ նման մանիպուլ յացիաների, ինֆորմացիոն տարբեր տեսակի կեղծ կոնստրուկցիաների հետևանքով, ցավոք, այս ընթացքում հասարակության տրամաբանությունը հիվանդացել է:

«Ու հետևանքն այն է, որ որոշ մարդիկ ընդունում են այդ ամենը: Եվ ամենամեծ ցավը հենց այն է, որ այս ընթացքում մեր հասարակության ինքնապաշտպանական բնազդն է ընկել, ու չեն կարողանում հասկանալ, իրարից տարբերել ճիշտն ու սխալը: Ու հենց սա է պատճառը, որ անընդհատ իշխանությունները ստում են: Սա է պատճառը, որ ՊՆ-ն մեկ հաստատում է, մեկ հերքում, հետո էլ ինչ-որ Դանիել Իոաննիսյան է հերքում: Այս ամենի հետևանքով ստեղծվում է ինֆորմացիոն մի «ժելե», որի մեջ ճիշտ ու սխալ չկա, կեղծիք ու ճշմարտություն չկա, և սա է ամբողջ խնդիրը»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ նման խնդիր չի լինի միայն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հեռացվի իշխանությունից, և դադարեն հասարակությանը սնել ստերով ու կեղծիքներով:

Անդրադառնալով նոր փաստաթղթին ու դրա հնարավոր ստորագրմանը, որի առկայությունը կրկին այլոց ուղղված մեղադրանքների քողի տակ հաստատեց Փաշինյանը՝ քաղաքագետը շեշտեց. «Այն ևս կապիտուլյացիայի շարունակությունն է: Ասաց՝ այո, կա նման փաստաթուղթ, և ստորագրելու է, բայց սուտ է ասում, թե այն ՀՀ շահերից է բխում: Ի՞նչ է լինելու այդ փաստաթղթով. եթե այդ անկլավները հանձնեցին Ադրբեջանին, նշանակում է՝ դրանք պաշտպանելու համար զորք են կանգնեցնելու: Սա սարսափելի է: Նախօրեին Ազգային ժողովում բացատրեցին, ասացին, որ սա միջազգային փաստաթուղթ է: Այսինքն, որպեսզի հաստատվի, հազար ու մի փուլ պետք է անցնի: Բայց ոչ ոք դրան չի սպասում, հենց Նիկոլն այս փաստաթուղթը ստորագրեց, Ադրբեջանը բերելու է ու իր զորքն է կանգնեցնելու: Դրանից հետո թող Ազգային ժողովը հազար ու մի որոշում ընդունի՝ ասելով, թե այն անօրինական է: Դրա համար էլ անունը չեն դրել համաձայնագիր»:

Քաղաքագետը նշեց, որ սա ևս նոյեմբերի 9-ի հայտարարության տրամաբանության մեջ է: Անդրադառնալով փաստաթուղթը հրապարակելու, ինչպես նաև մինչև նոր իշխանությունների ձևավորումը ոչ մի փաստաթուղթ չստորագրելու պահանջներին, Ա. Ենոքյանն ընդգծեց, որ այդ ամենի մեջ, իհարկե, տրամաբանություն կա. «Ի վերջո, անհասկանալի է, թե ինչու է համաձայնում հենց այս փուլում գնալ այդ վտանգավոր փաստաթուղթը ստորագրելուն, եթե դա ընտրությունների ժամանակ թուլացնելու է իր հիմքերը: Սա նշանակում է, որ այն ուրիշ պայմանավորվածությունների արդյունք է: Մյուս կողմից՝ նման պահանջներ դնելն ընդդիմության կողմից բավականին թույլ քայլ է: Երբ տեսնում ես, որ երկիրդ հանձնում են, ընտրություններին պատրաստվելու փոխարեն շատ բուռն փողոցային ակցիաներ պետք է լինեին: Այս առումով անհամարժեք մոտեցում չկա: Օր օրի Ադրբեջանի օկուպացիան խորանում է: Մենք ժամանակ չունենք ու չենք էլ ունեցել: Եթե նոյեմբերի 9-ին Փաշինյանին հեռացնեին իշխանությունից, հիմա մենք շատ ավելի լավ վիճակում կլինեինք: Մինչդեռ հիմա պարտությունն ու կապիտուլ յացիան ամեն օր շարունակվում են»:

Իսկ նման պայմաններում, ըստ քաղաքագետի, արտահերթ խորհրդարանական ընտրություններն այլ բնույթ են կրելու: «Այս ընտրությունը չի լինելու այն համատեքստում, թե X ղեկավարը որքանով է պոպուլ յար, մյուսը՝ ավելի քիչ պոպուլ յար: Սա ռեյտինգների ընտրություն չի լինելու, սա անտիռեյտինգների ըտրություն է լինելու: Սա ատելության մրցակցություն է լինելու: Այն բնական, քաղաքական ճգնաժամ չլուծող ընտրություն է լինելու, որտեղ քաղաքական հարց դրված չէ: Ատելության ընտրություններ են լինելու, որից հետո, կարծում եմ, նոր ընտրություններ են լինելու: Եթե Փաշինյանը հաղթի, իրավիճակն ավելի է խորանալու: Նոր ճնշումներ են լինելու, այդ ճնշումներով հարց չի լուծվելու, ու ստիպելու են նոր ընտրությունների գնալ: Եթե հաղթի ընդդիմությունը և երկիրը ոտքի կանգնեցնելու ցանկություն լինի, ապա առաջնահերթ խնդիրն ատելության մթնոլորտը վերացնելն է լինելու, որից հետո նրանք կրկին նոր ընտրությունների պետք է գնան: Կարծում եմ՝ այս արտահերթ ընտրություններից հետո նոր արտահերթ ընտրություններ ենք ունենալու»,-ասաց նա:

Քաղաքագետի խոսքով, այսօր քաղաքական ուժերի միակ նպատակը Ն. Փաշինյանին հեռացնելը պետք է լինի. «Քանի նա իշխանության է, ոչ մի այլ նպատակ չի իրականացվի: Հիմա պետք է սկսել այդ գործընթացը, իսկ եթե մինչև ընտրություններ չստացվի, ապա ընտրությունների միջոցով: Նիկոլը երկիրը բառացիորեն կործանման հասցրեց: Նորմալ, անվտանգ ու զարգացող երկիրը վերցրեց և «նախկինների ու կոռուպցիայի դեմ պայքարի» անվան տակ ավելի խորացրեց կոռուպցիան ու երկիրը փլուզեց: 5000 մարդու գլուխ կերավ, 5000 մարդու գլուխ էլ կերավ կորոնավիրուսով և հանձնեց Արցախը: Կործանեց ամենահզոր ինստիտուտներից մեկը՝ բանակը: Ինչ ինստիտուտ էլ մատնացույց անենք՝ կործանման եզրին են: Այսօր ֆորմալ է գործում անգամ կառավարությունը: Փաստորեն, մի քանի տղաներ հավաքվել են ու որոշել են նոր սահմաններ գծել, որին չի մասնակցել ո՛չ բանակը, ո՛չ ԱԳՆ-ն: Նման ձևով որոշումներ չեն ընդունվում, այդպես երկիրը չի կարող աշխատել»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանը մեր աչքերի առջև դեգրադացվող պետություն է. Ավետիք ՉալաբյանԱրման Եղոյանից ու ՔՊ-ից բացի՝ էլ ո՞վքեր են երազում Դաշնակցությունն արմատախիլ անելու մասին. պատասխանն ակնհայտ է. Մենուա ՍողոմոնյանՄի լղոզեք, կոնկրետ ասեք՝ ո՞վ է որոշում կայացնելու ԹՐԻՓՓ-ի մուտքի ու ելքի պահին. Ղահրամանյանը՝ ՓաշինյանինԱկբա բանկը Հայաստանում ՎԶԵԲ-ի պարտատոմսերի շուկա ստեղծողն էՀերթական անգամ Բաքուն իր «քիթը խոթում է» մեր գործերի մեջ. Վաղինակ ՎարդանովԵկե՛ք, կանգե՛ք այստեղ ու հայտարարե՛ք, որ Գանձասարը հայկական է․ Լենա Մաթևոսյանի կոչը՝ Նիկոլ ՓաշինյանինՓաշինյա՛ն, հայի պատիվը չի՛ վաճառվում. Ուժեղ ՀայաստանՃապոնիան ոչ բարեկամական դիրքորոշում է զբաղեցնում Ռուսաստանի նկատմամբ, և դժվար թե հնարավոր լինի հույս դնել զիջումների վրա. Պեսկով Ակունք գյուղում մի քանի տոննա խոտի դեզ է այրվել. հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը SAV group-ի տեխնոլոգիական զարգացման ճանապարհը Կոնվերս Բանկի հետ. Նորարար լուծումներից մինչև արտադրության ընդլայնումՔաղցրաշենի մանկապարտեզում օձ չի հայտնաբերվել. ՆԳՆ ԱՄՆ-ը մինչև 70 hրթիռ է ծախսել Իրանի մեկ hարվածը հետ մղելու համար. Wall Street Journal 4 զոհ, 1 վիրավոր. «Nissan Tiida»-ն Չարենցավանում բախվել է ծառերինԿյանքից հեռացել է ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հայրը՝ Վիլհելմ Վլադիմիրի Կարապետյանը «Երասխի դուքսը». ՀՀ-ում հաստատվել է ֆեոդալիզմ, Ղալումյան, «пожалуйста», քավորի ախպերը մարզպետ դարձավ. Էդգար ՂազարյանՀարկ վճարողներին վերադարձված դեբետային գումարներն աճել են շուրջ 16․5 տոկոսով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առանձին շփումներ են վարում. Լավրով Թուրքիայի հետ երկաթուղով առևտրի իրականացումը երբեք չի բերելու կայծակնային փոփոխությունների. Հրայր ԿամենդատյանԹուրքիայի հետ հարաբերություններում չկան երաշխիքներ, որ 1915 թվականը նորից չի կրկնվի. Աննա ԿոստանյանԱրարատի մարզում՝ Քաղցրաշեն գյուղի մանկապարտեզում, աշխատակիցներին ու 135 երեխաներին տարհանել են․ պատճառը մանկապարտեզում հայտնված օձերն են Պաշտպանել հայկական ժառանգությունը. Արցախի նախկին մշակույթի նախարարները դիմել են ՀՀ ԿԳՄՍՆ Բաքուն քիթը մտցնում է մեր ներքին գործերի մեջ, ինչը Հայաստանի իշխանության վարած ջայլամային քաղաքականության հետևանքն է․ Վաղինակ ՎարդանովՌուսաստանը երկու անգամ փորձել է Մոլդովայի օդային տարածքում հարձակվել իմ ինքնաթիռի վրա․ Զելենսկի Մեկը մյուսին հերթ չտալով՝ մեր քաղաքական «էլիտաները» հայտարարում են, որ իրենք հարցեր ունեն Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին, ԵԱՏՄ-ին․ Մհեր ԱվետիսյանԱՄՆ Պետդեպարտամենտը հորդորում է ամերիկացիներին վերանայել Սաուդյան Արաբիա կատարելիք ուղևորությունները Աշխարհում վառելիքային ճգնաժամ է սկսվել Եթե Եվրոպան hարձակվի ՌԴ-ի վրա, ապա պшտերազմն այլ կլինի և շատ կարճ. Լավրով Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասեք, կլինի՛ աղետալի պատերազմ․ Հայկ ՖարմանյանՀայտնի երգչուհուն ծեծի են ենթարկել նորաձևության ցուցադրության ժամանակՔՊ-ի թեկնածուն 50 անշարժ գույք ունի. Իրինա ՅոլյանՉինաստանը հանդես է գալիս որպես Իրանի ռшզմավարական գործընկեր և պատրաստ է պաշտպանել երկրի օրինական շահերը. ՉԺՀ ԱԳ նախարար Անուշ Էլբակյանը նշանակվել է տեսանյութերի ռազմավարության ավագ տնօրեն Ռուբեն Մխիթարյանը քաղբանտարկյալ էր․ պահվում էր այն սենյակում, որտեղ քննում էին հերթականությամբ․ Լիանա ԳասպարյանՀորմուզի իրավիճակի պատճառով ԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո. Ուրսուլա ֆոն դեր Լյայեն Գյուղերում խմելու ջուր չկա, կոյուղու ցանց չկա․ Վրույր ԱյվազյանԱՄՆ-ն չի կարող թույլ տալ, որ Մերձավոր Արևելքում իր վարած քաղաքականությունը ենթարկվի Իսրայելին․ Վենս Հունգարիայի վարչապետը Վիկտոր Օրբանին մեղադրել է պետական պաշտոնյաներին սպառնալու մեջ Էդ ձեր ասած սպանությունների ժամանակ Ռուբեն Մխիթարյանը 12 տարեկան երեխա ա էղել, ի՞նչ հարցեր էիք տալիս. Մամիկոն ԱսլանյանԵՄ-ն Արցախի վերաբերյալ հայկական և ադրբեջանական տեսակետները դիտարկում է որպես համարժեք գնահատականներ. Արմեն Այվազյան Կիսապաշտպան Դավիթ Հակոբյանը միացել է «Փյունիկ»-ին ԱՄՆ-ի հետ ռшզմավարական կայունության շուրջ երկխոսություն չկա. Ռյաբկով Արտակարգ դեպք․ 16-ամյա աղջիկն ընկել է ատրակցիոնից2-ամյա Նարեկն ընկել էր ջրի տարայի մեջ, արձանագրվել էր «ջրահեղձություն»․ բժիշկները փրկել են կյանքը Հուսիները հայտարարում են սաուդյան F-15 կործանիչի խոցման մասին ՇՀԿ գլխավոր քարտուղարը դատապարտել է խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումները Եթե գերսուպեր զենքեր եք գնել, այդ դեպքում ինչո՞ւ եք ասում՝ Տիգրանաշենն ադրբեջանական ձևով չասենք, կլինի՛ աղետալի պատերազմ. Հայկ ՖարմանյանԵՄ-ն կորցրել է 90 միլիարդ եվրո՝ Իրանի շուրջ hակամարտության և Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով. ֆոն դեր Լայեն Այլ երկրներ կարող են միանալ Մեքքայի համաձայնագրին, որի մասնակիցներն են Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան. Պակիստանի ԶՈւ ներկայացուցիչ Ազգային արժեքները սերունդներին փոխանցելու համար պետք է պահպանենք մեր մշակութային ժառանգությունը. Արսեն ԳրիգորյանՊուտինը վախենnւմ է ավարտել պшտերազմը ճակատից վերադարձող զինվnրների պատճառով. Զելենսկի