Ըմբիշներ Սամվել Գրիգորյանն ու Գեւորգ Թադեւոսյանը՝ բրոնզե մեդալակիրներ
ՍՊՈՐՏՀյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը նվաճեց եւս երկու մեդալ։
77 կգ քաշային Սամվել Գրիգորյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտեց վրացի Նիկոլոզ Տխիկաձեի հետ եւ հաղթանակ տարավ 11:2 հաշվով։
87 կգ քաշային Գեւորգ Թադեւոսյանը բրոնզե մեդալի համար մրցեց բուլղարացի Սվետոսլավ Նիկոլովի հետ եւ առավելության հասավ 4։1 հաշվով։
Հիշեցնենք, որ 63 կգ քաշային կարգի եզրափակիչում Հայաստանի հավաքականի ըմբիշ Հրաչյա Պողոսյանը գոտեմարտել էր շվեդ Նիկլաս Օհլենի հետ եւ առավելության հասել 4։1 հաշվով՝ նվաճելով չեմպիոնի կոչումը։
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



