Լիլուն ամուսնու եւ որդու հետ Դիսնեյլենդից լուսանկարներ է հրապարակել
ԼԱՅՖԵրգչուհի Լիլուն, ով ընտանիքի հետ բնակվում է ԱՄՆ-ում, ընտանեկան նոր լուսանկարներ է հրապարակել։
Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, տեղադրված կադրերում երգչուհին պատկերված է ամուսնու՝ Արկադիի եւ որդու՝ փոքրիկ Ռոբերտի հետ։ Նրանք այցելել են Դիսնեյլենդ եւ կրում են համապատասխան հագուստ․ մուլտհերոսների պատկերներով շապիկներ։ Երգչուհու ամուսինը մեղմ գրկել է նրան։ Հրապարակմանը կից Լիլուն գրառում չի կատարել։
«Մամաս շատ համեստ կինա իր տեսակով, շաաատ Աստվածավախ, չափից շատ զգացմունքային, շուտ հուզվող, շատ չպատմեմ իրա մասին, չի սիրում, երբ իրան գովում են, էն էլ հրապարակավ, որ իմանա կասի՝ Լիլիթիկ ամոթ ա, մի արա նման բաներ։ Բայց, քանի որ ինքը ինստագրամ չունի ասեցի մի փոքր խոսամ իրա մասին։ Ես իրան ինչ նվիրում եմ լացում ա։
Ուզում եմ նենց անենք, որ մեր ծնողները մենակ երջանկությունից լացեն, ու կապ չունի ինչ կնվիրեք, ծնողի համար նյութականը կարեւոր չի, կարեւորը սիրտը չցավացնեք։ Հա մեկ էլ մինչեւ հիմա Լիլիթիկ ա ասում։ Ասում եմ՝ մամա ջան, արդեն մեծ եմ նույնիսկ շատ մեեծ, գոնե մարդկանց մոտ մի ասա», - ավելի վաղ հրապարակված տեսանյութին կից գրել էր Լիլուն։