ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտեփանակերտից և հարակից գյուղերից 80 հայ ուխտավորներ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ նախօրեին այցելել են Ամարաս վանական համալիր, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։
Ինչպես նշում է գերատեսչությունը, խաղաղապահներն ապահովել են ուխտավորների տեղաշարժի անվտանգությունը դեպի Ամարաս և հետադարձ ուղղությամբ:
Հրադադարի մասին պայմանավորվածության ձեռքբերումից հետո վաղ միջնադարյան Ամարաս վանքը հայտնվել է կողմերի սահմանազատման գծի անմիջապես հարևանությամբ։ Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները կանոնավոր կերպով ապահովում են սրբավայր այցելել ցանկացող ուխտավորների անվտանգությունը, գրում է ՌԴ ՊՆ-ն։
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



