Վարդենիսից անհետացած զինծառայողի հեռախոսը գտնվել է դիրքից մոտ 30 կմ հեռավորության վրա. որոնողական աշխատանքները շարունակվում են․ Կողբ համայնքի ղեկավար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԶինծառայողի մասին մենք դեռևս տեղեկություններ չունենք, բայց որոնողական աշխատանքները շարունակվում են: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կողբ համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը:
«Պետք է օր առաջ կարողանանք զինծառայողին գտնել, օրեր շարունակ որոնողական աշխատանքները կատարվում են, բայց դեռևս որևէ տեղեկություն չկա: Զինծառայողի հեռախոսն է գտնվել դիրքից մոտ 30 կմ-ի վրա, այլ տեղեկություններ չկան»,- ասաց Արսեն Աղաբաբյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 18-ին Վարդենիսի տարածաշրջանում անհետ կորել է ժամկետային զինծառայող, Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Նորիկ Աղաբաբյանը։ Նա 18 տարեկան է և հունվարից ծառայում է Վարդենիսում։
1
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
2
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
3
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
4
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներին դուրս են բերել հատուկ տեխնիկայով
5
Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինի դեկտեմբերի 3-ին և 4-ին



