Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ջրառատում շուրջ 40 րոպե տեղացած կարկուտի վնասը նախնական հաշվարկով՝ մինչեւ 100 %– է

ՎԻԴԵՈ

Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում նախօրեին տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել են եգիպտացորենի եւ բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները։ NEWS.am-ի հետ զրույցում համայնքի ղեկավար  Սամվել Գալստյանն ասաց, որ շուրջ 40 րոպե տեղացած կարկուտի վնասը նախնական հաշվարկով՝ մինչեւ 100 %– է։

«Որտեղ կարկուտ է եկել՝ վնասել է 100%-ով։ Լոլիկի, վարունգի, բիբարի, բադիրջանի, եգիպտացորենի, սեխի  եւ այլ մշակաբույսերի ցանկատարածքները վնասվել են։ Համայնքում մոտ 800 տնտեսություն կա, բոլորը հողագործությամբ են զբաղվում, չկա մի մարդ, որ վնաս կրած չլինի»,– ասաց համայնքի ղեկավարը։

Դեռ մայիսի 22–ին, Ջրառատում ուժեղ քամի էր եղել, որի հետեւանքով վնասվել են բնակելի տների տանիքները, հոսանքի հենասյուները, մալուխները։  Համայնքը մեկ օրից ավելի՝ զրկված է եղել հոսանքից։

Սամվել Գալստյանը հայտնեց, որ ինքը հիմա մարզպետարանում է, գյուղվարչության պետի հետ խորհրդակցության՝ քննարկելու հետագա անելիքները։

Համայնքի ավագանու անդամ Աննա Մանուկյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ  բնակիչները հավաքվել են գյուղապետարանի մոտ. «Մարդիկ իրենց այգիները, բանջարանոցները նկարած բերել են, որ ցույց տան, թե ինչ աստիճանի վնաս են կրել։ 1, 5 հա եգիպտացորենի բերքը, որն առնվազն մեկ շաբաթից պետք է քաղվեր, լրիվ ջախջախվել է ու այդպես շատ այլ ցանկատարածքներ։ Պոլիէթիլենային ջերմատները դեռ մայիսի 22–ին էին պոկվել, ախր  ոչ բոլորն են ֆինանսապես հասցնում, որ անմիջապես վերանորոգեն։ Երեկ որ կարկուտն եկավ, էդ բաց բույսը, որ պետք է փակ լիներ, լրիվ կարկտահարվեց։ Տեղ–տեղ մոտ 15–20 սմ հաստությամբ կարկուտ է տեղացել բույսերի վրա, բիբարները մնացել են օդի մեջ, իսկ բույսը՝ չկա։ Սա աղետ է, աղետ։ Մայիսի 22–ի քամին ուղղակի տորնադոր էր, ինչ կար հավաքեց ու տարավ, ոչինչ չէր երեւում էդ հողմի մեջ, մինչեւ որ երկինքը պարզվեց  տեսանք թե ինչ է բերել ժողովրդի գլխին»։

Ավագանու անդամի խոսքով՝ կրած վնասները ահռելի են։

«Սարսափելի ծախսերի մասին է խոսքը, էսքանն ակնկալ պետությունից, անհնարին է։ Գոնե մարդկանց վարկերը  պետք է սառեցվեն, ինչ–որ ձեւով պետք է էս մարդկանց օգնել»,– ասաց Աննա Մանուկյանը։

Թրամփը ցանկանում է Խաղաղ օվկիանոսը վերանվանել, քանի որ Google-ը մերժել է Ատլանտյան օվկիանոսը «Ամերիկյան օվկիանոս» կոչելու նրա առաջարկը Թիրախում են ոչ միայն նավթը, այլև ինտերնետը. Իրանը սպառնում է կտրել Մերձավոր Արևելքի թվային զարկերակը Ucom-ի աջակցությամբ «Արևորդին» միավորում է կինոն և բնապահպանությունըԵրևանում մարդատար ավտոբուս է կողաշրջվել. կան վիրավորներ Հաստատուն քայլերով շարժվում ենք առաջ. մեր նպատակն է դարձնել Գավառը ավելի զարգացած, նոր հնարավորություններով լի համայնք. տեսանյութԱՊՊԱ համակարգում խափանում է․ վարորդները հայտնվել են փակուղում Առանց Խաղաղության համաձայնագրի՝ ոչ մի TRIPP. Արեգա ՀովսեփյանԵրևանում ավտոբուսը կողաշրջվել է․ 11 վիրավnր կա Այն մասին, թե ինչու Ալիևյան սահմանադրությունը ոչ մի դեպքում չպետք է դրվի հանրաքվեի. Ավետիք ՉալաբյանՀայաստանը կարող է հեռացվել ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու համար. Մասադիկով ԵՄ-ն պատրաստ է ծածկել Ուկրաինայի համար լրացուցիչ 70 միլիարդ եվրոյի մեծ մասը. Կոշտա Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ Մենք պատրաստ ենք, միայն օրն ասեք․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններին վերաբերող հայտարարության մասին Ամիօ բանկն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը․ նոր մասնաճյուղ՝ Մալաթիա-ՍեբաստիայումԻրանը տարածաշրջանի երկրներին նախազգուշացրել է ԱՄՆ-ին աջակցելու հետևանքների մասին. Մալեքի «Պահա՛նջ` չեղարկե՛լ «Թրամփի ուղին». Սյունիքը երբե՛ք սակարկման ենթակա չէ՛». Խաչիկ ԱսրյանԱրմեն Ստեփանյանը ներկայացրել է պատասխանատու հանքարդյունաբերության ESG սկզբունքները՝ Mining Armenia Forum 2026-ում Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա Փաշինյանը ՀՀ սահմանների ներսում գտնվող տարածքներն «անկլավներ» եզրույթով որակելով խախտում է ՀՀ վարչատարածքային բաժանման մասին օրենքը, ըստ այդմ՝ նաև Սահմանադրությունը. Աննա ԿոստանյանՄասկն ավելի քան 445 միլիոն դոլար է ծախսել հանրապետականներին աջակցելու համար. Bloomberg «Երրորդ փորձի» առասպելը. Սուրեն Սուրենյանց Տարածաշրջանի երկրներին վերջնագիր է ներկայացվել․ իրանցի պաշտոնյա Արտաշատի խճուղում «Toyota»-ն վրաերթի է ենթարկել ազգությամբ հնդիկ հետիոտնի․ նա հիվանդանոցում է Գավառ խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու Հրայր Իսրայելյանը բնակիչների հետ հանդիպումներն ամփոփում է իր ծննդավայր Հացառատում. Աննա ԿոստանյանՍտեփանավանում գազամատակարարման դադարեցում կլինի Գազի գնի 69% թանկացու՞մ. Կենտրոնական բանկը անզոր է լինելու զսպել սպասվող գնաճը. տեսանյութԿյանքից հեռացել է ճապոնացի հայտնի գրող Ռյու Մուրակամին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում Քաղաքական պատասխանատվությունը պահանջում է կա՛մ ընդունել սեփական տնտեսական քաղաքականության ձախողումը և հեռանալ. Հ. Կամենդատյան Եղանակը կփոխվի․ երբ կզգացվի ձմռան շունչըԱՄՆ-ն խոշոր նվիրատվություն է կատարել Հայաստանի սահմանապահ զորքերին Կենդանիներ պահելու նոր կանոններ․ խախտումների համար՝ խոշոր տուգանքներ Պլանային դադարեցումներ․ գազ չի լինի մինչև 18:00-ն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Հայտարարություն իրավապահների ռեպրեսիվ գործողությունների և դրանով Ստեփանավանում ընտրություններին ապօրինի ﬕջամտելու վերաբերյալ AI-ն բացահայտել է համացանցի անվտանգության լուրջ սպառնալիք. հազարավոր կայքեր անջատվել են ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժգին երկրաշարժ. կան զոհեր և վիրավորներԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան 3 փաստ, որ չգիտեիք Գառնիկ Դավթյանի մասինԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համար ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Մեսսին առանձնացրել է իր կարիերայի ամենակարևոր գոլերը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է կազմակերպությունից Հայաստանի դե ֆակտո դուրս գալու մասինՀոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ Հայաստան